Ոչ ոք չգիտի` ինչպես առաջ ընթանալ

Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպումներ ունեցան ԼՂ հարցով թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, թե ՄԱԿ-ի կուլիսներում` օտարերկրյա այլ դիվանագետների հետ: Սակայն պարզ է մեկ բան. ղարաբաղյան կարգավորման բանակցություններում կոնկրետության պակաս կա: Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումներին առանձնահատուկ ուշադրություն է հատկացվել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների ժամանակ ընդունված որոշումների իրականացմանը, ասվում է Նյու Յորքում համանախագահների հրապարակած հայտարարությունում: Համանախագահները քննարկել են հետագա քայլերը, որոնք կարող են մթնոլորտ ստեղծել, ըստ էության, բանակցությունների առաջխաղացման համար, որոնք էլ, իրենց հերթին, կարող են հանգեցնել կարգավորման: «Մենք նաև տեսակետներ փոխանակեցինք առաջարկների շուրջ, որոնք կարող են քննարկվել կողմերի միջև», - փոխանցում են միջնորդները՝ շարունակելով. «Մեր կառավարությունները պատրաստ են պատշաճ ժամանակ հյուրընկալել նախագահների կամ արտգործնախարարների ևս մեկ հանդիպում»: Համանախագահները նաև հայտնեցին, որ ծրագրում են մոտ ապագայում այցելել տարածաշրջան: Ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թվիթերում կատարած գրառմամբ հաղորդում է Նյու Յորքում Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումների մասին՝ ամփոփելով. «Ակնկալում ենք առաջընթաց առանցքային հարցերում»: Թե ինչ առաջընթաց կարող է լինել, որևէ կոնկրետություն չկա առայժմ` բացի համանախագահների հանդիպումից: Արդյո՞ք նախապատրաստվում է նախագահների հանդիպո՞ւմ, թե՞ առայժմ արտգործնախարարներին: Առայժմ նույնիսկ դա չի ասվում: Պաշտոնական Երևանը Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի մակարդակով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանում՝ խոսելով ղարաբաղյան հակամարտության մասին, մասնավորապես, ասել է. «Ժողովուրդների ինքնորոշման իրավունքը ամրագրված է հիմնարար փաստաթղթերով»: Նալբանդյանը հիշեցրել է՝ Ադրբեջանը համառորեն հրաժարվում է ճանաչել Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, 1980-ականների վերջին և 90-ականների սկզբին ագրեսիա է սանձազերծել և էթնիկ զտումներ իրագործել հայերի նկատմամբ: «Այս տարի ևս, ապրիլի սկզբին Ադրբեջանը, կոպտորեն խախտելով հրադադարի համաձայնագիրը, նոր լայնածավալ ագրեսիա սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի դեմ՝ առանց խտրականության թիրախավորելով քաղաքացիական կառույցները և բնակչությանը: Զոհերի թվում էին 12-ամյա մի տղա և 92-ամյա կին: Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի երեք զինծառայողներ ԴԱԻՇ-ին բնորոշ ոճով գլխատվել էին, ապա ցուցադրվել ադրբեջանական քաղաքներում և գյուղերում, հրապարակվել սոցիալական ցանցերում: Ավելին, Ադրբեջանի ղեկավարը հրապարակայնորեն պարգևատրեց այդ հանցագործությունները կատարողներին», - հայտարարել է Նալբանդյանը։ Ապրիլյան ագրեսիան լուրջ վնաս է հասցրել խաղաղ գործընթացին, ՄԱԿ-ի ամբիոնից հայտնել է արտգործնախարարի պաշտոնակատարը՝ շարունակելով՝ հակամարտության խաղաղ կարգավորման հանդեպ վստահության վերականգման համար անհրաժեշտ է ձեռնարկել միջոցներ, որոնք կկանխեն ուժի կիրառումը և խաղաղ գործընթացի առաջմղմանը նպաստող պայմաններ կստեղծեն: Իր ելույթում տեղեկացնելով Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ղարաբաղյան հակամարտության հարցով կայացած հանդիպումների մասին, Նալբանդյանը շեշտել է՝ Հայաստանը միջնորդ պետությունների հետ համատեղ շարունակելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը: «Եռանախագահները հռչակել են հիմնախնդրի հանգուցալուծման քաղաքակիրթ բանաձևը՝ քվեաթերթիկներ փամփուշտների փոխարեն: Համանախագահ երկրների նախագահների կողմից ներկայացված առաջարկությունն ամրագրում է Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի ապագա որոշումը` նրա բնակչության իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտման միջոցով: Միջնադարյան բարբարոսության մտածելակերպով առաջնորդվողները, ինչը դրսևորվեց ապրիլին, հազիվ թե կարողանան ընդունել ժամանակակից աշխարհի քաղաքակիրթ մոտեցումները», - ասել է Նալբանդյանը: Ի դեպ, մինչ Նալբանդյանը ՄԱԿ-ում նկարագրում էր, ըստ էության, այն բարդ իրավիճակը, որում այսօր գտնվում է ղարաբաղյան կարգավորման գործընթացը` Նյու Յորքում կայացել է Ղարաբաղի հարցով ԻՀԿ «կոնտակտային խմբի» առաջին նիստը: «Հայաստանը պետք է գիտակցի, որ ռազմական սադրանքներն ու ստատուս քվոյի պահպանման փորձերը լուրջ սխալ է», Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի շրջանակներում ԼՂ-ի հարցով «Իսլամական համագործակցություն» կազմակերպության (ԻՀԿ) «կոնտակտային խմբի» առաջին նիստին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: «Ադրբեջանը ակնկալում է, որ Հայաստանը վերջ կտա Ադրբեջանի տարածքներում իր ռազմական ներկայությանը և բարի կամքի սկզբունքներից ու խնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելու պատրաստակամությունից ելնելով բանակցություններ կսկսի Ադրբեջանի հետ», - ասել է Մամեդյարովն ու հավելել. «Ինչքան շուտ Հայաստանը իր զորքերը հանի Ադրբեջանի օկուպացված տարածքներից, այնքան լավ կլինի տարածաշրջանի անվտանգության համար»։ «Իսլամական համագործակցություն» կազմակերպությանը անդամակցում է աշխարհի մահմեդական երկրներից 55-ը, այդ թվում նաև ՀԱՊԿ անդամներ և Հայաստանի դե յուրե դաշնակիցներ Ղազախստանը, Ղրղզըստանը և Տաջիկստանը, իսկ Ռուսաստանն այդ կազմակերպությունում ունի դիտորդի կարգավիճակ և ակտիվորեն մասնակցում է ԻՀԿ աշխատանքներին։ Իսլամական այս կազմակերպությանը անդամակցում են նաև Հայաստանի չորս անմիջական հարևաններից երեքը՝ Ադրբեջանը, Իրանը և Թուրքիան։ Իսկ Պաշտոնական Բաքուն մեծ հույսեր է կապում ԻՀԿ շրջանակում ապրիլին ստեղծված Ղարաբաղի հարցով «կոնտակտային խմբի» գործունեության հետ։ «Կոնտակտային խմբի» կազմում են յոթ պետություններ՝ Թուրքիան, Մարոկոն, Սաուդյան Արաբիան, Պակիստանը, Մալայզիան, Գամբիան և Ջիբութին։ Խմբի գործունեության նպատակն է, ինչպես Նյու Յորքում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարը, «ստիպել Հայաստանին ազատել Ադրբեջանի օկուպացված տարածքները»: Թամար Բագրատունի

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am