Մերձմոսկվայում վթարի հետևանքով Հայաստանի քաղաքացիներ են տուժել
Չեխովի շրջանում՝ Սիմֆերոպոլի մայրուղու 79-րդ կիլոմետրին տեղի ունեցած վթարի հետևանքով Հայաստանի 6 քաղաքացի է տուժել:Rusarminfo-ի տեղեկություններով՝ տուժածներից 39-ից մինչև 39 տարեկան տղամարդիկ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Չեխով քաղաքի Կենտրոնական հիվանդանոց։ Ինչպես նշվում է՝ դեպքը տեղի է ունեցել երկու մարդատար մեքենաների բախման հետևանքով, սեպտեմբերի 27-ի գիշերը։
