Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Արագածոտնի մարզում

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վարդենիս գյուղի Զալիբեկ Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցի 91 աշակերտները հրաժարվում են դասերից, քանի որ դպրոցը գտնվում է անմխիթար, կարելի է ասել՝ «քարե դար» վիճակում։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կարելի է պնդել, որ դպրոցում ոչ միայն դասարաններ չկան, այլ նաև ճաշարան, սանհանգույց, հանգստի սենյակներ և երեխաները հերոսներ են եղել, որ մի քանի տարի այդ պայմաններում սովորել են։ Դպրոց է ժամանել Արագածոտնի մարզպետարանի ինչ-որ չինովնիկ, ով ծնողներին, ուսուցիչներին ու երեխաներին համոզում է, որ՝ շարունակեք դասերը, 10 օրից դպրոցի հարևանությամբ կառուցվող նոր դպրոցը կբացի իր դռները, մինչդեռ երեխաներն էլ կատակում էին՝ ասելով. «Մեր պապիներն ու տատիները մեզ քնացնում էին Գյուլնազ տատու հեքիաթներով, մարզպետարանի պաշտոնյան էլ եկել, էդ նույն հեքիաթներն է կարդում մեզ։ Էդ տեսակ հեքիաթներ 10 տարի է՝ լսում ենք»։ Ծնողներն էլ բարձրաձայնում էին՝ ասելով. «Մեզ հորդորում են, որպեսզի երեխաները նստեն դասի, 10 օր դիմանան, որից հետո թազա դպրոցում են երեխաները դասեր անելու։ Իսկ իրենց մատնանշած նոր դպրոցը դեռ տանիքի ու կոյուղու հարցերը չի լուծել, էլ ո՞նց հավատանք դրանց փուչ խոսքերին։ Շարունակելու ենք երեխաներին չուղարկել դպրոց, քանի որ ուղարկելուց հետո էլ էրեխեքին հասցնում ենք մենակ մրսածության դեղեր տանք։ Իսկ 11-րդ դասարանի աշակերտուհիներից մեկն էլ մրսածության հետևանքով մի քանի օր առաջ է հիվանդանոցից դուրս գրվել, որտեղ տարել է 2 վիրահատություն»։ Երեխաները հուսով դիմում են նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին՝ ասելով, որ ճիշտ է, ինքն ասում էր, որ կախարդական փայտիկ չունի, բայց այս հարցը ի զորու է առանց փայտիկի լուծելու։ Իհարկե, եթե ունեն ցանկություն, որպեսզի երեխաները կանոնավոր ուսում ստանան. «Մենք չենք հավատում տնօրեն Ավետիսյանին, քանի որ նա էլ քանի տարի է, մեր ականջներին է լապշա կախում, երևի վերևներում էլ նրան են անընդհատ խաբում, թե նոր դպրոցը կլինի, սակայն նոր դպրոցում նաև չկա ջեռուցում»։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նոր կառուցվող դպրոցը, եթե ժամանակին հանձնվի շահագործման, ապա կարելի է հպարտանալ՝ ասելով, որ իր հարմարություններով չի զիջի եվրոպական շատ երկրների դպրոցներին, սակայն բնակիչները մտավախություն ունեն, որ 10 օրում չեն ավարտվի աշխատանքները։

դիտվել է 13 անգամ
Լրահոս
ՃՏՊ Մարտունի-Գավառ ավտոճանապարհին․ կան տուժածներ Կառավարական ինքնաթիռը մեկնել է Սոֆիա՝ տեխսպասարկման․ «Հետք» Շղթայական ավտովթար․ մեքենաներից մեկը բախվել է հաստաբուն ծառի 34 տարի առաջ ժամերի ընթացքում ազատագրվեց հայոց հինավուրց անառիկ բերդաքաղաքը՝ Շուշին Իրանի զինվորականները հաղորդել են նավթատար լցանավի կալանման մասին Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին գումար առաջարկած երիտասարդը ձերբակալվել է Ասադովի շուրջ օղակը սեղմվում է․ Ադրբեջանի վարչապետը սկանդալի կենտրոնում Երևանում բախվել են «Volkwagen ID4»-ը և «BMW»-ն․ վերջինը հայտնվել է մայթին, բախվել լուսացույցին Քրիստոնեությունը հաղթանակած խաղաղության և հաշտության պայմանագիրն է, որը Աստված նվաճել է մարդու համար Ադրբեջանից Հայաստան կուղարկվի դիզելային վառելիքով լի ութ երկաթուղային վագոն Այլ բացատրություն չունեմ, քան համակարգային բառդակը․ Մելիքյան Վեդիում մանկապղծության ենթարկված քույրերի հորեղբայրը ձերբակալվել է ոստիկանների հետ միջադեպի համար Ընտրությունների մասնակից 19 քաղաքական ուժերը բացել են նախընտրական հիմնադրամներ Ձեզ ո՞վ է ասել, որ Ռուսաստանը սպասելու է․․․ դե կտեսնե՛ք՝ ինչ կանեն, եթե․․․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկոլի ընտրողներին հարցրե՛ք՝ ո՞վ է պահել ու պահելու Հայաստանը, հենց Թուրքիան հարձակվի․ Հարությունյան (video) Իմ էս ծերացած խելքով ես Փաշինյանին չեմ ընտրի․ Հարցում (video) Ալե՛ն, նայիր խոշտանգված Վիգենի դեմքին ու հիշի՛՝ ինչ էիր ասում․ Հայկ Նահապետյան (video) Ամեն անգամ, երբ սեղանին դրված է լինում դիվանագիտական լուծումը, ԱՄՆ-ը ընտրում է անխոհեմ ռшզմական արկածախնդրnւթյունը. Արաղչի Լսե՛ք թուրք վերլուծաբանին․ 500 միլիարդ են շահելու Մեղրու ճանապարհից, մենք՝ 0․ Խոսրով Հարությունյան (video) Թուրքիան մանրամասներ է հայտնել «Զանգեզուրի միջանցքի» աշխատանքներից Մենք ենք մեղավոր, որ այդ հիմարին բերել ենք․ քաղաքացիների զայրույթը՝ Փաշինյանի մասին խոսելիս (video) Ոչ մի ղեկավարի օրոք 3 պատերազմ չէինք տեսել․ Հարցում (video) «Համակարգային բառդակ»․ պաշտպանը Վեդիի երեխաների հորեղբոր գործով նոր մանրամասներ է հայտնում «Հլը սրանց խոսալը նայե՛ք»․ Քննչական կոմիտեի նախագահ, էս ի՞նչ խայտառակ բան ես ասում․ Հայկ Նահապետյան (video) Եթե Արևմուտքը խոչընդոտի Հաղթանակի տոնը նշելուն, ներում չի լինի. Լավրով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am