ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց
Ազգային ժողովն ընդունեց «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծն առաջին ընթերցմամբ: Սեպտեմբերի 26-ին ԱԺ-ում տեղի ունեցած նիստի ընթացքում ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել էր օրինագիծը, որն առաջարկում է Էկոնոմիկայի նախարարությունը վերանվանել Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարություն, Տրանսպորտի եւ կապի նախարարությունը՝ Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն, Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը՝ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարություն եւ հանել Քաղաքաշինության նախարարությունը: Այսպիսով՝ կողմ քվեարկեց 77 պատգամավոր, դեմ` 2, ձեռնպահ` 9:
