75 մլրդ բերում եք Երեւան, հետո նորից՝ տանում.Հրանտ Բագրատյան

ԱԺ արտահերթ նիստում «Համայնքների ֆինանսական համահարթեցման մասին» հարցը ներկայացրեց  Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը.«Այս նախագծի շնորհիվ դոտացիաների ներդաշնակ ու համաչափ բաշխում է իրականացվում համայնքների միջեւ: Տասը տարվա ընթացքում այս գործընթացը հնարավոր է եղել իրականացնել սահուն, կանխատեսելի գործընթաց, որեւէ դժվարություն չի նկատվել: Այս համակարգի հիմքում պարզ սկզբունք է՝ դոտացիաները բաշխվել են ըստ եկամուտների՝ մեկ շնչին ընկնող, ըստ բնակչության թվաքանակի: Առաջակում ենք նաեւ նոր լուծումներ՝ համայնքները տարբերակել, իդենտիֆիկացնել, քանի որ վերոնշյալ երկու գործոնը ամբողջովին չի ներկայացնում համայնքների առանձնահատկությունները, հատկապես նրանց ծախսերի հետ կապված անհրաժեշտությունները: Դրա համար այս նախագիծն ենք բերել, որով դոտացիաների հաշվարկման բազմագործոն համակարգ ենք առաջարկում»: «Այս նախագիծը հակասում է Սահմանադրությանը: Սահմանադրությունը չի ասում, որ համայնքներին հողի ու գույքի հարկը պետք է դուք ամրագրեք, այդ դուք եք բյուջեով գրում: Համայնքների բյուջեի ֆինանսական ռեսուրսները կազմում են 25 տոկոս, մնացածը բերում են Երեւանից՝ դոտացիաների տեսքով: Միգուցե հակառա՞կն անեիք ու Երեւանից քիչ ստանային: Այս օրենքը ամբողջովին խառնաշփոթ է. դուք խրախուսում եք ներքին արտագաղթը՝ համայնքը պետք է մտածեր իր անդամներին իր մոտ պահելու մասին: Դուք չեք բերում օրենք, որ բնակչին համայնքը պահի իր մոտ »,փոխնախարարի հետ չհամաձայնեց ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը: «Ոչ մի հակասություն չկա:  Համայնքների բյուջեները ոչ մի կերպ համադրելի չեն ՀՀ պետական բյուջեից ստանալիք գումարների հետ: Նման խնդիրն ունենք, մենք բազմիցս ենք այդ մասին հայտարարել »,-պատասխանեց Վաչե Տերտերյանը Հրանտ Բագրատյանին չբավարարեցին նրա պատասխանները. «Շատ սիրուն չպատասխանեցիք հարցին՝ 75 մլրդ դրամ բերում եք Երեւան հետո՝ տանում նորից համայնք: Շահութահարկի տասը-քսան տոկոսը թողեք համայնքին: Ասում եք՝ հնարավորություն չկա՝ մեզնից չի՞ դա կախված, նույն փողն է: Խոշորացումից հետո, որին ես դեմ եմ եղել միշտ, համահարթեցման խնդիրը ուժեղացել է»: Համայնքների խոշորացմանը միշտ կողմ եմ  եղել, քանի որ կառավարման տեսանկյունից արդյունք է բերում, իսկ համահարթեցման արդյունքում խնդիրը թուլանում է,հայտարարեց փոխնախարար Տերտերյանը:

դիտվել է 48 անգամ
Լրահոս
ՃՏՊ Մարտունի-Գավառ ավտոճանապարհին․ կան տուժածներ Կառավարական ինքնաթիռը մեկնել է Սոֆիա՝ տեխսպասարկման․ «Հետք» Շղթայական ավտովթար․ մեքենաներից մեկը բախվել է հաստաբուն ծառի 34 տարի առաջ ժամերի ընթացքում ազատագրվեց հայոց հինավուրց անառիկ բերդաքաղաքը՝ Շուշին Իրանի զինվորականները հաղորդել են նավթատար լցանավի կալանման մասին Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին գումար առաջարկած երիտասարդը ձերբակալվել է Ասադովի շուրջ օղակը սեղմվում է․ Ադրբեջանի վարչապետը սկանդալի կենտրոնում Երևանում բախվել են «Volkwagen ID4»-ը և «BMW»-ն․ վերջինը հայտնվել է մայթին, բախվել լուսացույցին Քրիստոնեությունը հաղթանակած խաղաղության և հաշտության պայմանագիրն է, որը Աստված նվաճել է մարդու համար Ադրբեջանից Հայաստան կուղարկվի դիզելային վառելիքով լի ութ երկաթուղային վագոն Այլ բացատրություն չունեմ, քան համակարգային բառդակը․ Մելիքյան Վեդիում մանկապղծության ենթարկված քույրերի հորեղբայրը ձերբակալվել է ոստիկանների հետ միջադեպի համար Ընտրությունների մասնակից 19 քաղաքական ուժերը բացել են նախընտրական հիմնադրամներ Ձեզ ո՞վ է ասել, որ Ռուսաստանը սպասելու է․․․ դե կտեսնե՛ք՝ ինչ կանեն, եթե․․․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկոլի ընտրողներին հարցրե՛ք՝ ո՞վ է պահել ու պահելու Հայաստանը, հենց Թուրքիան հարձակվի․ Հարությունյան (video) Իմ էս ծերացած խելքով ես Փաշինյանին չեմ ընտրի․ Հարցում (video) Ալե՛ն, նայիր խոշտանգված Վիգենի դեմքին ու հիշի՛՝ ինչ էիր ասում․ Հայկ Նահապետյան (video) Ամեն անգամ, երբ սեղանին դրված է լինում դիվանագիտական լուծումը, ԱՄՆ-ը ընտրում է անխոհեմ ռшզմական արկածախնդրnւթյունը. Արաղչի Լսե՛ք թուրք վերլուծաբանին․ 500 միլիարդ են շահելու Մեղրու ճանապարհից, մենք՝ 0․ Խոսրով Հարությունյան (video) Թուրքիան մանրամասներ է հայտնել «Զանգեզուրի միջանցքի» աշխատանքներից Մենք ենք մեղավոր, որ այդ հիմարին բերել ենք․ քաղաքացիների զայրույթը՝ Փաշինյանի մասին խոսելիս (video) Ոչ մի ղեկավարի օրոք 3 պատերազմ չէինք տեսել․ Հարցում (video) «Համակարգային բառդակ»․ պաշտպանը Վեդիի երեխաների հորեղբոր գործով նոր մանրամասներ է հայտնում «Հլը սրանց խոսալը նայե՛ք»․ Քննչական կոմիտեի նախագահ, էս ի՞նչ խայտառակ բան ես ասում․ Հայկ Նահապետյան (video) Եթե Արևմուտքը խոչընդոտի Հաղթանակի տոնը նշելուն, ներում չի լինի. Լավրով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am