Ներկա պահին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն չկա:
Այս մասին հայտարարել է ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Թեֆֆթը:
«Որքան ես տեղյակ եմ, ներկա պահին որևէ պայմանավորվածություն չկա: Շատ բան կախված է կոնկրետ հարցերի լուծումից, ինչպիսին ուկրաինական, սիրիական հարցերն են: Մենք տեսանք, օրինակ, Անթալիայում «Մեծ քսանյակի» գագաթաժողովի ժամանակ կայացավ չնախատեսված հանդիպում: Նախագահները հանդիպել են նաև Փարիզում՝ կլիմայի փոփոխությանը նվիրված համաժողովին: Ես կարծում եմ, որ գլխավորը ոչ թե կազմակերպել հանդիպում ուղղակի հանդիպելու համար, այլ փորձել նպաստել և լուծել խնդիրները, որոնք մեզ բաժանում են»,- Panorama.am-ի փոխանցմամբ՝ ասել է դեսպանը:
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը