Աղավնաձորցիների խնդիրը լուծվում է
hayeli.am-ի տեղեկություններով Վայոց ձորի Աղավնաձոր համայնքի խաղողի մթերման խնդիրն առաջիկայում լուծում կստանա: Մի քանի օրից «Վեդի Ալկո» ընկերությունը բոլոր աղավնաձորցիներին կվճարի մթերված խաղողի գումարը: Այս հարցում ընկերությանն աջակցություն է ցուցաբերել կառավարությունը: Հիշեցնենք, որ Աղավնաձոր գյուղում տևական ժամանակ բողոքի ակցիաներ էին կազմակերպվում, ի նշան բողոքի ծնողներն անգամ երեխաներին դպրոց և մանկապարտեզ չէին տանում՝ գրեթե մեկ տարի առաջ մթերված խաղողի գումարները չստանալու պատճառով:
