Ռուբեն Վարդանյանին կրկնակի են մերժել
Գործարար Ռուբեն Վարդանյանի՝ Հայաստանի նախագահ դառնալու լուրերը ահագնացել էին Սահմանադրության փոփոխությունից առաջ, լրատվամիջոցները հաճախ էին գրում, որ նա է ստանձնելու հաջորդ իշխանության ղեկը։ Մեր տեղեկություններով Վարդանյանը անգամ այդ հարցը քննարկել էր բարձրագույն իշխանության հետ, բայց մերժում ստացել։ Ավելին, տեղեկություններ ունենք, որ վարչապետափոխության օրերին Ռուբեն Վարդանյանը կրկին հիշեցրել է իր մասին՝ առաջարկելով վարչապետի պաշտոնն իրեն տալ, սակայն նորից մերժվել է։
