Աղմկահարույց և google-ի հիթ դարձած դատախազը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել
TACC-ի հետ փոխանցմամբ, Նատալյա Պոկլոնսկայան, որը 2014 թվականից գլխավորում էր Ղրիմի դատախազությունը ընտրվել է Պետդումայի պատգամավոր, հայտարարել է իր զբաղեցրած պաշտոնից ազատվելու մասին: «Դիմում եմ գրել ոչ թե դատախազությունից, այլ Ղրիմի գլխավոր դատախազի պաշտոնից ազատվելու համար՝ ՌԴ Պետդումայի պատգամավոր ընտրվելու կապակցությամբ», - TACC-ի հետ զրույցում հայտնել է նորաթուխ պատգամավորը:
