Սարի թաղի կալանավորված բնակիչների հարազատները համաներում են պահանջում
Ազգային ժողովի դիմաց «Սասնա ծռերի» կողմից ՊՊԾ գնդի գրավման ժամանակ Սարի թաղում տեղի ունեցած բախումների հետևանքով կալանավորված երիտասարդների ընտանիքների անդամները պահանջում են համաներում կիրառել իրենց որդիների նկատմամբ: Նրանք պնդում են, որ իրենց որդիները ընդամենը՝ տարբեր կենցաղային հարցերի պատճառով գտնվել են իրադարձությունների կիզակետում: Բողոքի ակցիայի մասնակիցները նշում են, որ լսել են` հնարավոր է Հայաստանում համաներում հայտարարվի ու խնդրում են, որ իրենց տղաների նկատմամբ էլ դա կիրառվի:
