Խանութների կեսից շատն ավելի քիչ տուրքեր է վճարելու
ԱԺ արտահերթ նիստի ժամանակ Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, ներկայացնելով «Տեղական տուրքերի ու վճարների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, նշեց, որ խանութների կեսից ավելին ավելի քիչ տուրքեր է վճարելու:Նրա խոսքով՝ փոքրերը ավելի քիչ կվճարեն, խոշորները՝ ավելի շատ: «Մենք նպատակ չունենք բարձրացնել քաղաքային բյուջեի շահույթը: Մենք պարզապես վերաբաշխում ենք ծանրաբեռնվածությունը՝ հօգուտ փոքր բիզնեսի»,- նշեց Կամո Արեյանը: Ինչպես ասաց՝ օրինագիծը առաջարկում է ռեստորաններից ու խանութներից գանձվող տուրքերը որոշել ըստ դրանց զբաղեցրած մակերեսի:
