Արմեն Լամբարյանի որդին տեսակցել է հորը
«Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Լամբարյանին այսօր «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն՝ վիրահատության, որտեղ պետք է վիրահատեն նրա ոտքը:Նրա հարազատներից ոչ ոքի թույլ չտվեցին տեսակցել Լամբարյանին, միայն նրա 9 տարեկան որդուն՝ Լեւոնին թույլատրեցին տեսնել հորը: Հայրը նրան հորդորել է լավ սովորել: Երեխան մեր թղթակցին չկարողացավ ասել, թե ինչ են զրուցել հոր հետ, միայն արտասվում էր:
