Պետբյուջեից Հ1-ին տրվել է 14,5 միլիարդ դրամ...առնվազն 10 նորագույն տանկ կարելի էր գնել
«Բազմիցս գրել եմ, որ պետք է դադարեցնել Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը պետական բյուջեից ֆինանսավորումը: 2014-2015թթ. պետբյուջեից Հ1-ին տրվել է 14.5 միլիարդ դրամ: Այդ փողով առնվազն 10 նորագույն տանկ կարելի էր գնել, տասնյակ երիտասարդ զինվորների կյանք փրկել: Մեկ է՝ Հ1-ը հանրային հեռուստաընկերություն չէ, իսկ իշխանության գովքը կատարում են նաեւ մյուս հեռուստաընկերությունները: Հ1- ում ռաբիս երգերը գովազդող հաղորդում է բացվել, սպիտակցի Հայկոն էլ ժյուրիի անդամ է:Եթե Լիսկային Քրիստոսի հետ համեմատողին կոչում եք տալիս, ուրեմն Հայաստանում ռաբիսությունն ի վերուստ է»,-գրում է Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում:
