Խուճապ Ալիևի գլխում

Սեպտեմբերի 21-ին տոնական զորահանդեսն ակնհայտորեն փոխեց իրավիճակը ռազմական առումով: Մինչև զորահանդեսը ադրբեջանցիները կարծիք էին հայտնում, որ թե իբր Իսկանդեր համակարգը ՌԴ-ն Հայաստանին այնպիսի կոդավորված համակարգով է տրամադրել, որ հրթիռները Ադրբեջանի ուղղությամբ չեն կարող թռչել: Մյուսն էլ ասում էր, թե Մոսկվան Երևանին այնպիսի պայմանով է դրանք տվել, որ հայկական կողմը դրանք Ադրբեջանի ուղղությամբ չի արձակի։ Իսկ այն անհեթեթ մեկնաբանություններին, թե Ռուսաստանը դրանք Հայաստանին է տրամադրել միայն զորահանդեսում ցուցադրելու համար, և դրանք Հայաստանինը չեն, վերջնականապես հերքեց ՊՆ-ն: ՊՆ-ի խոսնակը պաշտոնապես հայտարարեց, որ ցուցադրված բոլոր զինատեսակները պատկանում են ՀՀ ԶՈԻ-ին։ Երևանում կայացած զորահանդեսից ընդամենը ժամեր անց Ալիևը խորհրդակցություն հրավիրեց Ադրբեջանի ՊՆ-ում` պաշտպանության նախարարության ղեկավարության հետ: Խորհրդակցության ընթացքում բանակային հրամանատարությանը հանձնարարվել է ուժեղացնել հետախուզական գործունեության բոլոր տեսակները` «թշնամու կողմից վերահսկվող տարածքում նոր թիրախների հայտնաբերման, դրանց կարևորության հստակեցման և ոչնչացման հերթականությունը որոշելու ուղղությամբ»: Ինչ վերաբերում է դիվանագիտական ճակատին, ապա Բաքուն գործընկեր երկրների հետ փորձում է ռազմական համագործակցության ոլորտում նոր «կամուրջներ գցել», կարծես, Հայաստանին ցույց տալով, թե տեսեք, ես էլ կարող եմ այլ երկրների հետ ռազմական ոլորտում ձեռքբերումներ ունենալ: ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 71-րդ նստաշրջանի շրջանակներում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը նախ հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Ըստ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության` հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպմանը քննարկվել է բանակցային գործընթացն արագացնելու և դրա արդյունավետությունը բարձրացնելու հարցը: Այնուհետև, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է ԱՄՆ պաշտպանության նախարարի՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրասիայի հարցերով օգնական Մայքլ Քարփենթերի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել ՄԱԿ Գերագույն ասամբլեայի 71-րդ նիստի շրջանակներում: «Մայքլ Քարփենթերը գոհունակություն է հայտնել Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև պաշտպանական ոլորտում համագործակցության մակարդակից: Մատնանշելով ընթացիկ տարվա մարտին երկու երկրների միջև պաշտպանության ոլորտում խորհրդատվության անցկացումը՝ Քարփենթերը կարևորել է այդ ուղղությամբ համագործակցության ընդլայնումը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Մամեդյարովն իր հերթին Քարփենթերին զեկուցել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա իրավիճակի մասին: Իսկ Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Միխաէլ Քինդսգրաբը հայտարարել է, որ մեծ ուշադրություն կհատկացնի Գերմանիայի և Ադրբեջանի միջև ռազմական համագործակցության ընդլայնմանը: Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության` Նման հայտարարություն Գերմանիայի նորանշանակ դեսպանն արել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ հանդիպմանը: «Շնորհավորելով դեսպանին նշանակման առիթով՝ պաշտպանության նախարարն ընդգծել է, որ երկու երկրների հարաբերությունները կառուցված են լավ հիմքերի վրա, ինչպես նաև շոշափել է երկկողմ ձևաչափով հարաբերությունների զարգացման հարցը ՆԱՏՕ-ի ծրագրերի, այդ թվում ռազմական կրթության շրջանակներում: Գոհունակություն հայտնելով մեր երկրների միջև հարաբերությունների զարգացումից՝ դեսպանը նշել է, որ մեծ ուշադրություն կհատկացնի կապերի ընդլայնմանը, մասնավորապես Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության զարգացմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ինչպես նկատում ենք Ալիևը սեպտեմբերի 21-ից հետո լուրջ խուճապի մեջ է հայտնվել: Հայաստանում զենիթահրթիռային, հակաօդային, հակատանկային պաշտպանության զենքերի ցուցադրությունը լուրջ մեսիջ է Ադրբեջանին, որ նոր արկածախնդրությունը կարող է ճակատագրական դառնալ: Իսկ Ալիևը, ինչպես հայտնի է, ներքին քարոզչության վրա տարիներով լուրջ ռեսուրսներ է ծախսել` միֆեր փչելով Ադրբեջանի հզոր բանակի մասին: Ինչևէ, Նյու Յորքում աշխատանքային այցելությամբ գտնվող Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ։ Հանդիպմանը քննարկվել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման խաղաղ գործընթացի առաջ մղման նպատակով Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությանը։ Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ Ադրբեջանն արդեն մի քանի ամիս է մերժում է իրականացնել գագաթաժողովներին նախագահների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները՝ դրանով իսկ խոչընդոտելով բանակցային գործընթացի առաջընթացի նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանը։ Պաշտոնական Երևանը, թերևս, ռազմաքաղաքական այս նոր իրավիճակում, նաև դիվանագիտական ճակատում պետք է լուրջ աշխատանք տանի` կասեցնելու ադրբեջանական կեղծիքի մեքենան: Թամար Բագրատունի

դիտվել է 89 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am