Պուտինն ինչպե՞ս շահի նրա սիրտը

ԵԱՀԿ-ում Ադրբեջանի ներկայացուցչությունը բողոք է հղել Աղդամում հայկական ուժերի կողմից անցկացվող զորավարժությունների դեմ, պնդելով, թե այդ նախաձեռնությունը հարցականի տակ է դնում Հայաստանի իշխանությունների՝ խնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելու հանձնառությունը: ԵԱՀԿ-ում ադրբեջանական ներկայացուցչությունը կոչ է արել կառույցում նախագահող Գերմանիային ու Մինսկի խմբի անդամ երկրներին քննադատել ու հորդորել պաշտոնական Երևանին զերծ մնալ քայլերից, որոնք կարող են վնաս հասցնել վերջին ամիսների բանակցային գործընթացի դինամիկան: Մինչև վերջերս, մասնավորապես ապրիլյան պատերազմից հետո նույնիսկ, Ալիևն իր հասարակությանը սնում էր քարոզչությամբ, թե իր բանակը «հուժկու հարված» է հասցրել հայկական բանակին: Բայց բավական էր Երևանում Անկախության 25-ամյակի զորահանդեսին գերժամանակակից «Իսկանդեր» հրթիռային համակարգի ցուցադրությունը սեպտեմբերի 21-ին, Ադրբեջանն արդեն բողոքում է միջազգային կառույցներին.... «Իսկանդեր» հրթիռային համակարգի տրամադրումը Հայաստանին, իրականում, կարող է որոշակի խնդիրներ առաջացնել Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում: Սակայն, Մոսկվան, թերևս, պարտադրված էր վերջին շրջանում Հայաստանից հնչող քննադատությունների ֆոնին ինչ-որ քայլ անել: Ռուսաստանի նկատմամբ անվստահությունը գնալով խորանում էր ու մեծանում, Մոսկվան, թերևս, գիտակցեց, որ չի կարող կորցնել Հայաստանի հասարակության վստահությունը: Բացի այդ, Հայաստանում հասարակության շրջանում թերահավատությունը բավական մեծ էր, ապրիլյան պատերազմից հետո` բանակի պատրաստվածության նկատմամբ: Ահա և հզոր զենքերի ցուցադրությունը, վստահաբար, նաև այդ հարցը լուծեցին: Չմոռանանք, որ Սերժ Սարգսյանն իր հայտնի ելույթում անգամ հայտարարեց, որ 80-ականների զենքով ենք կռվում: Դա բավական խորը ազդեցություն ունեցավ հասարակության վրա: Այժմ մթնոլորտը որոշակիորեն, իհարկե, ցրվեց: Սակայն Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունները հազիվ թե տուժեն դրանից, չի բացառվում, որ Մոսկվան մոտ ապագայում փորձի շահել Բաքվի սիրտը` զենքի նոր խմբաքանակ վաճառելով` «Մոսկվայի բիզնեսի» ծաղկման շրջանակներում: Այնպես որ, ամեն ինչ դեռ առջևում է: Ի դեպ, բաց է մնում հարցը, թե արդյոք 200 միլիոնի վարկով Ռուսաստանի խոստացած զինատեսակները կտրամադրեն մոտ ապագայում, թե՞ դրանք կրկին երկարաձգվելու են: Թամար Բագրատունի

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am