Բատկան նորից կատաղեց. «Զզվեցրել են...»

Պաշտոնական Մինսկը դժգոհ է Եվրասիական միության գործունեությունից: Այս մասին Ռուսաստան-Բելառուս միութենական պետության պետքարտուղար Գրիգորի Ռապոտայի հետ Մինսկում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոն: «Մենք այժմ մանրակրկիտ կերպով վերլուծում ենք նախևառաջ Եվրասիական տնտեսական միությանը մեր մասնակցությունը: Եթե այսպես շարունակվի, էլ ի՞նչ իմաստ ունի Եվրասիական միության այսպես կոչված կառավարությունում աշխատող ավելի քան հազար չինովնիկների գործունեությունը: Ո՞րն է դրա արդյունքը: Եվ ինչո՞ւ ես պետք է հոգամ աշխարհի ամենաթանկ քաղաքում` Մոսկվայում աշխատող մեր բարձրակարգ մասնագետների ծախսերը: Չէ որ մենք Եվրասիական միություն ենք գործուղել մեր լավագույն մասնագետներին: Մենք նրանց այստեղ աշխատանք կգտնենք», - ասել է Բելառուսի նախագահը` հավելելով․ - «Մոսկվայում կայացված որոշումներին մենք կհամաձայնենք, միևնույն է՝ դրանք գրեթե չկան: Որոնք էլ արդեն իսկ կայացվել են` խախտվում են»: Լուկաշենկոյի խոսքով, ի դեպ, ինտեգրացիոն մեխանիզմների փաստացի անգործության ֆոնին Մոսկվան շարունակում է ճնշումներ գործադրել Բելառուսի դեմ: «Մենք արդեն մի քանի ամիս է ինչ չենք կարողանում համաձայնության գալ գազի գնի շուրջ: Դրա հետ կապված՝ Ռուսաստանը նվազեցրել է Բելառուս մատակարարվող նավթի ծավալները: Մենք դա ընկալում ենք որպես ճնշում: Բայց ոչ ես, ոչ էլ բելառուսցիները նման ճնշումը հանդուրժել չենք կարող», - հայտարարել է Բելառուսի նախագահը: Ռուսաստան-Բելառուս միութենական պետության պետքարտուղարի հետ հանդիպման ժամանակ Ալեքսանդր Լուկաշենկոն նաև բացատրել է, թե որն է իր նման անկեղծ հայտարարությունների պատճառը: Բելառուսի նախագահի խոսքով՝ ինքը հոգնել է Ռուսաստանի իշխանությունների գործողություններից: ԵՏՄ-ին անդամակցող Բելառուսի և Ղազախստանի նախագահներն ամեն առիթով, երբ հարկ է լինում, ինչպես ասում են, «տեղն են դնում» Կրեմլին` ցույց տալով, որ իրենց երկրների անդամակցությունը ԵՏՄ-ին դեռ չի նշանակում ամեն հարցում զիջել ինքնիշխանություն և իրենց երկրների ոչ շահավետ պայմաններ թելադրել: Ռուսաստանը պարբերաբար արգելափակում է բելառուսական ապրանքների մատակարարումները, այսինքն, ճնշում են գործադրում կառավարության վրա։ Լուկաշենկոն բաց ցույց է տալիս մեխանիզմը` ռուսական կառավարությունը հարձակման հրաման է տալիս Россельхознадзор-ին, և արդյունքում ճնշում է գործադրվում երկրների վրա։ Ու դրա համար Բատկան իրերն իրենց անունով է կոչում. «Արդեն զզվեցրել են։ Բանը բանից անցել է։ Այդպես չի կարող շարունակվել...»: Այստեղ խնդիրն ամենևին էլ էմոցիոնալ վարքագծով հայտնի Բատկան չէ, իսկապես խորքային հարցեր են: Գործընկեր, եթե կուզեք` ռազմավարական պետություն Ռուսաստանը չպետք է վարվի մյուս երկրների հետ ինչպես խելքին փչի: Ու լավ է, որ Բելառուսի և Ղազախստանի նախագահները երբեմն-երբեմն ցույց են տալիս ինքնուրույնություն և ոչ առաջին անգամ: Ի վերջո, այս իրավիճակն է ԵՏՄ-ն ստեղծելու առաջին իսկ օրվանից: Իսկ ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Հայաստանի իշխանություններն էլ իրենց հերթին` մեր երկրի համար ոչ շահեկան ինչ-ինչ պայմանների դեպքում պետք է «ատամ» ցույց տան, այլապես` Ռուսաստանը բացառապես իր շահն է հետապնդում, նրան պետք է կանգնեցնել, եթե անհրաժեշտ է` միասնաբար ԵՏՄ մյուս անդամների հետ միասին: Մետաքսյա Շալունց

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am