ՀՀ-ԱՄՆ հարաբերությունները երբևիցե կնճիռներ չեն ունեցել. Խ. Քոքոբելյան

Tert.am-ը գրում է. Ըստ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի՝ ԱՄՆ կոնգրեսական Բրադ Շերմանը շատ տեղին  է նշել, որ Հայաստանն ունի ռազմավարական նշանակություն ԱՄՆ-ի համար: Նրա դիտարկումը ԱԺ պատգամավորը շատ բնական  և տրամաբանական համարեց: «Հարգարժան կոնգրեսմեն Բրադ Շերմանը դիտարկել էր, թե ինչու են նրանք Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները միայն տնտեսական հիմքի վրա քննարկում, չէ՞ որ Հայաստանը նաև Միացյալ Նահանգների համար ռազմավարական նշանակություն ունեցող երկիր է: Իհարկե ֆինանսների նախարարը չհակադարձեց, ընդհակառակը համաձայնեց, որ դա իրականություն է,- հիշատակեց Խաչատուր Քոքոբելյանը,- խոսք է գնացել կրկնակի հարկման մասին, որ այն գործարարները, որ երկու երկրներում էլ բիզնեսներ ունեն, ստիպված չլինեն կրկնակի հարկվել: Սա շատ կարևոր է ամերիկահայերի համար: Այնպիսի մեծ սփյուռքի համար, որ մենք ունենք ԱՄՆ-ում, շատ կարևոր հիմնախնդիր է դա»: ԱԺ պատգամավորը մատնանշեց նաև այն համագործակցության տեսակները, որ կան Հայաստանի Հանրապետության և Միացյալ Նահանգների  միջև: «Շատ-շատ ապրանքատեսակներ կան, որոնց՝ Միացյալ Նահանգներ արտահանման դեպքում ընդհանրապես չի գործում մաքսատուրքեր: Ինձ զարմանալի է թվում, որ այդ մասին քիչ է խոսվում: Այստեղ ավելորդ չեմ համարում ընդգծել,  որ այնպիսի ապրանքատեսակներ, որոնց մաքսատուրքերը Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցության  շրջանակներում պետք է վերանային, մեծ խմբաքանակներով ազատ մուտք են գործում Միացյալ Նահանգներ՝ առանց մաքսատուրքերի»,-ասաց նա։ Խաչատուր Քոքոբելյանը հիշեցրեց, որ ԱՄՆ-ն միակ երկիրն է, որ ամենամեծ ծավալի ֆինանսական օժանդակություն և ոչ թե  պարտք է  տրամադրում Հայաստանին․ «Այն մեկ միլիարդ դոլարից ավելի է: Այդչափ ֆինանսական օժանդակություն  Հայաստանի Հանրապետությանը ոչ մի պետություն, անգամ ռազմավարական գործընկերը չեն տրամադրում»: Ըստ «Ազատ դեմոկրատ» կուսակցության ղեկավարի՝ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև միշտ էլ եղել են համագործակցության փայլուն օրինակներ, դրանք դրսևորվել են նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում. «Անկարելի է չխոսել նաև, թե  վերջին ժամանակահատվածում ագրեսոր Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների դադարեցման գործընթացում ինչպիսի դերակատարում է ունեցել ԱՄՆ-ն»: Խաչատուր Քոքոբելյանը չբացառեց, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները, Հայաստանի հետ հարաբերություններ զարգացնելով, իր շահերն է հետապնդում։ «Իրեն հարգող երկիր, առանց իր շահը հաշվի առնելու, որևիցե քայլի չի կարող գնալ: Ես հստակ ասում եմ՝ փոխադարձ շահ կա այս հարաբերություններում: Ես վստահ եմ, որ ԱՄՆ-ն շահագրգռված է, որ տարածաշրջանում խաղաղություն լինի: Եթե դուք ուզում եք, որ ես նաև նշեմ, որ այդպիսի գործընթացները նվազեցնում են Ռուսաստանի ազդեցությունը, ապա կասեմ: Ազդեցությունների բաշխումը գերտերությունների խնդիրներից է: Բոլոր  այն ներդրումները, թե՛ եվրոպական, թե՛ ամերիկյան, կարող են Հայաստանին տնտեսապես օգուտ բերել, իսկ դրանք բնականաբար թուլացնելու են մյուս երկրների,  այդ թվում՝ Ռուսաստանի ազդեցությունը»,- ասաց նա: Ըստ նրա՝ մենք  էլ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս, պետք է առաջնորդվենք մեր շահերով և հասկանանք, թե որն է ավելի մեծ օգուտ բերում Հայաստանի Հանրապետությանը: «Երբևիցե Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները  ոչ մի իշխանությունների օրոք և առհասարակ անկախության տարիների ընթացքում կնճիռներ չեն ունեցել: Բայց զարգացման դինամիկան ցույց է տալիս, որ մեր հարաբերություններն օրեցօր ավելի բարելավվում են, այդ թվում նաև համագործակցությունների առումով․ օրինակ՝ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը, և պետք չէ տարանջատել տնտեսական և քաղաքական համագործակցությունները, դրանք պետք է դիտարկել համատեղ: Ես վստահ եմ և հուսով, որ մենք ամեն ինչ կանենք, որ անգամ Եվրասիական տնտեսական միության հետ մեր համագործակցությունը չխոչընդոտի ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ մեր հարաբերությունների զարգացմանը»:

դիտվել է 17 անգամ
Լրահոս
ՃՏՊ Մարտունի-Գավառ ավտոճանապարհին․ կան տուժածներ Կառավարական ինքնաթիռը մեկնել է Սոֆիա՝ տեխսպասարկման․ «Հետք» Շղթայական ավտովթար․ մեքենաներից մեկը բախվել է հաստաբուն ծառի 34 տարի առաջ ժամերի ընթացքում ազատագրվեց հայոց հինավուրց անառիկ բերդաքաղաքը՝ Շուշին Իրանի զինվորականները հաղորդել են նավթատար լցանավի կալանման մասին Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին գումար առաջարկած երիտասարդը ձերբակալվել է Ասադովի շուրջ օղակը սեղմվում է․ Ադրբեջանի վարչապետը սկանդալի կենտրոնում Երևանում բախվել են «Volkwagen ID4»-ը և «BMW»-ն․ վերջինը հայտնվել է մայթին, բախվել լուսացույցին Քրիստոնեությունը հաղթանակած խաղաղության և հաշտության պայմանագիրն է, որը Աստված նվաճել է մարդու համար Ադրբեջանից Հայաստան կուղարկվի դիզելային վառելիքով լի ութ երկաթուղային վագոն Այլ բացատրություն չունեմ, քան համակարգային բառդակը․ Մելիքյան Վեդիում մանկապղծության ենթարկված քույրերի հորեղբայրը ձերբակալվել է ոստիկանների հետ միջադեպի համար Ընտրությունների մասնակից 19 քաղաքական ուժերը բացել են նախընտրական հիմնադրամներ Ձեզ ո՞վ է ասել, որ Ռուսաստանը սպասելու է․․․ դե կտեսնե՛ք՝ ինչ կանեն, եթե․․․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկոլի ընտրողներին հարցրե՛ք՝ ո՞վ է պահել ու պահելու Հայաստանը, հենց Թուրքիան հարձակվի․ Հարությունյան (video) Իմ էս ծերացած խելքով ես Փաշինյանին չեմ ընտրի․ Հարցում (video) Ալե՛ն, նայիր խոշտանգված Վիգենի դեմքին ու հիշի՛՝ ինչ էիր ասում․ Հայկ Նահապետյան (video) Ամեն անգամ, երբ սեղանին դրված է լինում դիվանագիտական լուծումը, ԱՄՆ-ը ընտրում է անխոհեմ ռшզմական արկածախնդրnւթյունը. Արաղչի Լսե՛ք թուրք վերլուծաբանին․ 500 միլիարդ են շահելու Մեղրու ճանապարհից, մենք՝ 0․ Խոսրով Հարությունյան (video) Թուրքիան մանրամասներ է հայտնել «Զանգեզուրի միջանցքի» աշխատանքներից Մենք ենք մեղավոր, որ այդ հիմարին բերել ենք․ քաղաքացիների զայրույթը՝ Փաշինյանի մասին խոսելիս (video) Ոչ մի ղեկավարի օրոք 3 պատերազմ չէինք տեսել․ Հարցում (video) «Համակարգային բառդակ»․ պաշտպանը Վեդիի երեխաների հորեղբոր գործով նոր մանրամասներ է հայտնում «Հլը սրանց խոսալը նայե՛ք»․ Քննչական կոմիտեի նախագահ, էս ի՞նչ խայտառակ բան ես ասում․ Հայկ Նահապետյան (video) Եթե Արևմուտքը խոչընդոտի Հաղթանակի տոնը նշելուն, ներում չի լինի. Լավրով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am