Կերպարանափոխություն՝ ինչու եւ ինչպես

 Դաշնակցություն-Կարեն Կարապետյան հարաբերությունները ակնթարթային ձեւափոխման են ենթարկվում։ Իսկզբանե նորանշանակ վարչապետին սվիններով դիմավորած «հին ընկերները» հիմա նրա գովքն են անում։ Եթե հիշում եք կառավարության հենց առաջին նիստում Կարեն Կարապետյանը հասկացրեց Արծվիկ Մինասյանին, որ նա չի տիրապետում այն ոլորտին, որը ղեկավարում է: Կարապետյանը ակնարկեց, որ Մինասյանը բյուրոկրատական քաշքշուկ է ստեղծում ներդրողների համար, մինչդեռ իր նախարարությունը պետք է զբաղված լինի ներդրումների խրախուսմամբ Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը նկատողություն արեց նախարար Արծվիկ Մինասյանին և հայտարարեց, որ նրան չի հավատում։ Եւ ահա, այդ հայտարարությունը փոթորկեց դաշնակցականների անդորրը, որը նրանք վայելում էին հատկապես ՀՀԿ-ի հետ կոալիցիոն համաձայնագրից հետո։ Հրապարակային անվստահությունից դառնացած դաշնակներն շտապեցին հակահարված հասցնել վարչապետին: Եվ ԱԺ ճեպազրույցների ժամին ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը Կարեն Կարապետյանին մինչեւ անգամ անվանեց շոումեն: «Զերծ մնանք շոուների տրամաբանությանը համապատասխանող ինչ-որ տպավորություն ստեղծող քայլերից, որոնք շատ կարճաժամկետ կյանք կարող են ունենալ»,-ասաց նա և հավելեց. «Կառավարությունն այն տեղը չի, որտեղ վարչապետը պետք է հավատա կամ չհավատա, եթե մի բան կա, որ տեսնում ես, էլ դրա հավատալը ո՞րն է։ Չկա՞, ուրեմն առավել ևս հավատալու խնդիր չկա: Կոնկրետ կառավարություն է, որտեղ կոնկրետ գործեր պիտի կատարվեն, և այդ գործերը կամ կան, կամ չկան», ասաց Ռուստամյանը։ Նետված ձեռնոցը վստահաբար վերցրեց Կարեն Կարապետյանը ու արդեն կառավարության երկրորդ նիստին Արծվիկ Մինասյանից անցավ ՀՅԴ-ական մեկ այլ նախարարի։ Երբ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը ներկայացրեց «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի վերակազմավորելու և գույք տրամադրելու մասին հարցը, վարչապետ Կարեն Կարապետյանն ասաց, որ մինչև վերջ այդպես էլ չհասկացավ, թե ինչ փոփոխություն է առաջարկում Լևոն Մկրտչյանը: Նախարարի պաշտոնակատարի ջանասիրաբար բացատրություններից հետո վարչապետն անդրդվելի մնաց. «Մենք բազմաթիվ քայլեր ենք անում՝ կիսատ-պռատ, համոզված չլինելով, որ դա ճիշտ է: Գուցե մենք կանգնեցնենք…»: Սրան զուգահեռ հայտնի դարձավ, որ Կարեն Կարապետյանը չի ընկրկել իր մտադրությունից ու ցանկանում է էկոնոմիկայի նախարարի պաշտոնում իր մարդուն տեսնել, ազատվել Արծվիկ Մինասյանին։ Երեկվանից դա գրեթե հաստատված իրողություն է եւ Մինասյանն անձամբ է խոստովանել, որ Կարապետյանը իր թեկնածուն ունի։ Այսպիսով մի քանի օր շարունակ ոտը գազին դրած դաշնակցությունը, սակայն, շրջադարձային փոփոխություն է մտցրել իր վարքում։ Այսօր Աղվան Վարդանյանն է հայտնել, որ որեւէ խնդիր չունեն վարչապետի հետ, ավելին նա հրապարակավ ողջունել է Կարեն Կարապետյանի ծրագրերը .«Վարչապետի հետ ունեցել ենք տեւական հանդիպումներ, քնննարկել ենք և՛ երկրի առջեւ ծառացած խնդիրները, և՛ տնտեսության վիճակը, և՛ իր պատկերացումները, թե ինչ ծրագրեր, նպատակներ ունի` կարճաժամկետ եւ հեռանկարային: Կարող եմ ասել, որ վարչապետի մոտեցումները, այն է` իսկապես նոր սկիզբ դնել, խաղի նոր կանոններ սահմանել, վճռականորեն պայքարել ստվերային տնտեսության դեմ, աջակցել գործարարությանը, հնարավորինս արտոնյալ, առավելագույնը հարմար պայմաններ ստեղծել Հայաստանում ներդրումների համար, նոր արտադրություն հիմնողների համար ձեւավորել բարենպաստ միջավայր, աջակցել փոքրումիջին բիզնեսին, հնարավորինս մեծացնել ներդրումների ծավալը, առավելագույնս աջակցել անապահով բնակչությանը` նրանց բեռը նվազեցնելով և այլն՝ իսկապես նոր սկզիբ է: Այս մասին «Երկիրն այսօր» լրատվական հաղորդման եթերում ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Կարելի է ենթադրել, որ նորանշանակ վարչապետին վարվեցողության մասին դասախոսություններ կարդացող Ռուստամյանը եւ դաշնակցությունն առհասարակ հույս ունեին , որ երեք դաշնակցական նախարարների պորտֆելներին ձեռք չեն տալու, սակայն ըստ ամենայնի նրանց ասվել է, որ վերցրեք այն, ինչ տալիս են, այլապես դրանից էլ կզրկվեք, ինչպես իշխանության մի շարք առանցքային դեմքեր, որպիսիք Գագիկ Բեգլարյանն ու Խաչատրյանը։
Անի Սահակյան

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Քաղաքակիրթ ձեւով մերժել է Աննա Հակոբյանին․ Հրապարակ Թրաֆիկինգի՞ են ենթարկել Անահիտ Ավանեսյանի որդու գերթանկարժեք մեքենայով զորացրվելը՝ համացանցի վրդովմունքի առիթ Շատ արդիական… Բագրատ Սրբազան «Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է կարգալույծ մարդկանց ձեռքում․ Հովհաննես աբեղա Լեհաստանը որոշում չի ընդունել Ուկրաինային Patriot հրթիռներ փոխանցելու վերաբերյալ. ՊՆ փոխնախարար «Միջազգային հանրությունը պետք է հակազդի Նեթանյահուին». Թուրքիայում խիստ են քննադատել Իսրայելի վարչապետին Անդրանիկ Թևանյանին և Արեգնազ Մանուկյանին Քննչական բաժնից տեղափոխել են ՔԿՀ Վերջին ութ տարում 663 անձ պարգևատրվել է զենքով․ ՆԳՆ Սիսակ Գաբրիելյանի եկամուտներն աճել են. ինչ է նա հայտարարագրել ՀԱՊԿ-ում քննարկել են 2027-ի համատեղ զորավարժությունների անցկացման հարցերը ԱՄՆ-ը կարող է զորքերի մի մասը տեղափոխել Ծոցի երկրներից. The Washington Post Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան Լոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. Բըրնհեմ Երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից․ Նարեկ Կարապետյան Ադրբեջանը դատական ​​հայց է ներկայացրել CNN-ի դեմ Սփյուռքը ռեսուրս է, որին ուժեղացնելը ՀՀ-ին օժտում է պետական կենսունակության նոր էներգիայով. քաղաքագետ Լեհաստանը դառնում է Եվրոպայի ծովային առաջատար տերություններից մեկը․ Տուսկ Կկայանա Արագածոտնի թեմի առաջնորդի և Մուղնու հոգևոր հովվի գործով հերթական դատական նիստը Վթարային ջրանջատում կլինի Տավուշի մարզում Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել Կանադայի դեսպանի արդյունաշատ առաքելությունը Հայաստանում Բաքվում բողոքի նոտա է հանձնվել ՌԴ դեսպանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am