Վտանգավոր բան չեմ տեսնում

Այսօր կառավարության կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ որոշում կայացվեց: Ըստ այդմ՝ էկոնոմիկայի նախարարությունը վերանվանվում է ներդրումների և ձեռնարկատիրությանն աջակցման նախարարություն, էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը վերանվանվում է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն, տրանսպորտի և կապի նախարարության անվանման մեջ ավելանում է` «տեղեկատվական տեխնոլոգիաների», քաղաքաշինության նախարարությունը ցանկից դուրս է գալիս և դառնում կոմիտե: Հիշեցնենք, որ Քաղաքաշինության նախարարությունը ստեղծվել էր 1995 թ-ին, 2000 թ-ին վերակազմակերպվել ՀՀ տարածքային կառավարման ու քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարության: Մեկ տարի անց` 2001 թ-ին նախարարությունը վերակազմակերպվեց և կոչվեց ՀՀ քաղաքաշինության նախարարության: ԽՍՀՄ տարիներին էլ գործում էր Շինարարության մինիստրությունը, որը լուծարվելց 1988 թվականին Հայկական ԽՍՀ Մինիստրների Խորհրդի որոշմամբ եւ դարձավ Պետական շինարարական կոմիտե: 1990 թվականին Շինարարական կոմիտեն կրկին վերակազմավորվեց ստանալով Շինարարության մինիստրություն անվանումը։ Չնայած նախարարությունը Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի սրտով էր եւ դրա համար նա ուրախ էր, որ ոլորտի համար գոյություն ունի առանձին նախարարություն, սակայն նպատակահարմարության տեսանկյունից հավանաբար փոփոխությունը տեղին է։ Մկրտիչ Մինասյանը հիշեցնում է, որ շատ երկրներում նման նախարարություն առանձին գոյություն չունի, օրինակ Ռուսաստանի նման մեծ երկիրը նրա խոսքով առանձին քաղաքաշինության նախարարություն չունի, կա շինարարության նախարարություն.« 90թ-ին էլ մեզ մոտ կոմիտե էր եւ ոչ նախարարություն, դրա մեջ վտանգավոր բան չեմ տեսնում։ Իհարկե, որպես ճարտարապետ լավ է, որ ունեինք նախարարություն, բայց ամեն բան պետք է տեսակարար կշիռների մեջ նայել» ասաց Մինասյանը շարունակելով.«Ըստ էության կառավարությունը օպտիմալացման գործընթաց է սկսել եւ հավանաբար այդ շրջանակներում է, որ քաղաքաշինության նախարարությունը լուծարվում է՝ դառնալով կոմիտե։ Ավելին, ես կարծում եմ, որ կոմիտեիի կարգավիճակում գուցե ավելի ճկուն աշխատի այդ մարմինը, որովհետեւ այդ մարմնի վրա բավականին կարեւոր գործառույթներ են դրված։ Իսկ առանձին նախարարությունը լուծարվեց երեւի թե այն պատճառով, որ մենք շինարարության, ճարտարապետության ոլորտում մեծ ծավալների խնդիրներ չունենք, չնայած անելիքներ կան՝ նորմատիվ ակտեր ունենալ, օրենքներ մշակել, բայց երեւի կոմիտեին կտան այդ լիազորությունները»։ Մկրտիչ Մինասյանին հարցրեցինք, որ եթե գործընթացը օպտիմալացման ծրագրի շրջանակներում է, չի ստացվում, որ այսքան տարի այդ նախարարությունը ավելորդ ծախս է եղել մեր համար Մկրտիչ Մինասյանը չհամաձայնեց դիտարկման հետ«Երեւի տվյալ ժամանակին մեծ նշանակություն են տվել , պետք է հիմա իրենց հարցնել, ովքեր այդ փոփոխությունն իրականացնում են»։ Անի Սահակյան

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am