Արամ Մանուկյանի կալանքը երկարաձգվեց
«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանի որդու՝ Արամի կալանքը եւս երկու ամսով երկարաձգվել է: Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը: Արաբկիր եւ Քանքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այս պահին շարունակվում է «Սասնա ծռեր» խմբի անդամների կալանքը երկարաձգելու միջնորդությունների քննարկումը:
