«Սա երկար մտածված, լավ կազմակերպված և մեր մշակույթը վերջնականապես կացնահարելու հանցավոր գործողություն է». Հասմիկ Պապյան
Օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը ֆեյսբուքյան իր էջում այսօր գրառում է կատարել. «Ոտքի´, հայ ժողովուրդ: Սա երկար մտածված, լավ կազմակերպված և մեր մշակույթը վերջնականապես կացնահարելու հանցավոր գործողություն է: Անհրաժեշտ է այն անհապաղ դադարեցնելու միջոցներ ձեռք առնել»: Նա այս կերպ իր վրդովմունքն է հայտնել Առաջին ալիքով եթեր հեռարձակվող, օրերս մեկնարկած՝ 6/8-ը՝ լավագույն տասնյակի կատարմամբ նոր երաժշտական նախագիծի՝ «Ամենակարող երգիչի» վերաբերյալ:
