Մագնուս Կարլսենը մերժել է Էրդողանին
Աշխարհի չեմպիոն, նորվեգացի շախմատիստ Մագնուս Կարլսենը մերժել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Նա հրաժարվել է շախմատ խաղալ Էրդողանի թոռնուհու հետ: Այս մասին տեղեկացնում է նորվեգական NRK գործակալությունը: Կարլսենն ու Էրդողանը հանդիպել են Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում: Էրդողանը դիմել է աշխարհի չեմպիոնին իր թոռնուհու հետ շախմատ խաղալու խնդրանքով, սակայն գրոսմայստերը խորհուրդ է տվել ներբեռնել և խաղալ «Մագնուս» հեռախոսային հավելվածով:
