«Տարերային աղետ Գյումրիում»
Գյումրիում տեղի ունեցածը տարերային աղետ էր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար: Այս մասին հայտարարել է Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը: Նրա խոսքով՝ իրավիճակը չի կարգավորվում օրենսդրությամբ: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին Գյումրիում ավագանու ընտրություններն առաջին անգամ կանցկացվեն կուսակցական ցուցակներով: Նշենք նաև, որ օրերս անհասկանալի հանգամանքներում մահացել է Գյումրիի քաղաքապետի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածու Վարդեւան Գրիգորյանի որդին՝ Արշակ Գրիգորյանը, ում դին գլխի հրազենային վնասվածքով հայտնաբերվել է տան նկուղում:
