Ինչ հարցեր են քննարկվելու
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ 2016 թվականի սեպտեմբերի 26-ին` ժամը 12.00-ին, գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով:Օրակարգում ընդգրկված են «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին, քրեական և վարչական օրենսգրքերում փոփոխությունների մասին նախագծերը:
