«Էջմիածնում թեկնածուներն իսկապես ազատ էին միմյանց վրա կրակելու հարցում»
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարել է, թե ՏԻՄ ընտրություններն անցել են ազատ, արդար եւ թափանցիկ, այդ թվում՝ նաեւ Էջմիածին քաղաքում: Տիգրան Մուկուչյանը միանգամայն իրավացի է: Էջմիածնում թեկնածուներն իսկապես ազատ էին միմյանց ծեծելու եւ միմյանց վրա կրակելու հարցում: Ավելին՝ պայքարը միանգամայն արդար էր, եւ ամեն ինչ շատ արդար ավարտ ունեցավ՝ ովքեր ուժեղ էին, տփեցին: Այսինքն այնպես չէ, որ կողմերից մեկը թփեց, բայց հաղթանակը շնորհեցին մյուս կողմին: Եվ իհարկե՝ ամեն ինչ միանգամայն թափանցիկ էր: Ամեն ինչ տեղի էր ունենում օրը ցերեկով, քաղաքացիների աչքի առջեւ: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում
