Ուռճացրել է համակարգը

Կառավարության վերջին  նիստում կայացված որոշումը, ըստ որի, Քաղաքաշինության նախարարությունն ու Մշակույթի նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալությանը վերամիավորմաբ ստեղծելու է  Ճարտարապետության և մշակութային արժեքների պահպանության կոմիտե, իսկական շոկ է եղել քաղաքաշինության նախարարության աշխատակազմի համար: Որոշումը եղել է անսպասելի, ու հիմա բոլորը մի ներքին հույս են փայփայում, որ Ազգային ժողովում իրենց նախարարության  լուծարման մասին որոշումը չի ընդունվի, թեպետ  մարդիկ նաև հասկանում են, որ այդ տարբերակի  հավանականությունը շատ քիչ է: Սովորական աշխատողների համար  գործազուրկ դառնալու հեռանկարը շատ իրատեսական է, ու նրանցից շատերը կանգնած են օրվա հացից զրկվելու վտանգի առջև: <<Կան մարդիկ, որ այդ աշխատավարձի հույսով վարկ են վերցրել ու մի քանի տարվա ընթացքում մաս-մաս պիտի վճարեին այդ վարկը, կան մարդիկ, որ բուհում սովորող երեխա ունեն՝  ուսման վարձ են վճարում, բոլորը խառնվել են իրար, չգիտեն ինչ են անելու>>,- մեզ հետ զրույցում պատմեց  աշխատակիցներից մեկը, ավելացնելով, որ քաղաքաշինության նախարարությունն այժմ 200-ից ավելի աշխատակից ունի, մինչդեռ, իրենց լսելով նորաստեղծ կոմիտեն ընդամնեը 50 աշխատակից է ունենալու: Նշենք, որ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն այս պահին ունի երեք տեղակալ, մամուլի քարտուղար, խորհրդականների  և օգնականների մասին նախարարության  կայքում տեղեկություն չկա: Նախարարության աշխատակազմն ունի  աշխատակազմի ղեկավար, երկու տեղակալ և 20 կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանում, այդ թվում 15 վարչություն և բաժին, ԾԻԳ` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակը», «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն» ԲԲԸ-ն,  «Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» ՊՈԱԿ –ը, Լիցենզավորման կենտրոն գործակալություն և Քաղաքաշինական պետական տեսչությունը: Համակարգի  աշխատակազմի այն հատվածը, որոնք քաղաքացիական ծառայողներ են,  թվով 200-ից ավել են: Քաղաքաշինության նախարարությունը փաստացի ամենաուռճացված կառույցներից մեկն է, նախարարությունում այս պահին ազատ հաստիքներ չկան: Նախարար Նարեկ Սարգսյանը հնարավոր բոլոր տարբերակներով համակարգը համալրել է սեփական կադրերով և նրանք  ավելի մեծ շանս ունեն հայտնվելու նորաստեղծ կոմիետում, քան համակարգի ավելի հին ու փարձառու աշխատողները: Քաղաքաշինության ԾԻԳ-ն  իրականացնում է  պետական ծառայողների  համար նախատեսված բնակելի  շենքի կառուցման և պետական միջոցներով իրականացվող վերանորոգման և շինարարական ծրագրեր / դպրոցների, հիվանադանոցների հիմնանորոգում և այլն/: Եթե սրան ավելացնենք նաև Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալությունը, որը ևս միավորվելու է նորաստեղծ կոմիտեում, ապա պարզ կդառնա, որ կադրային շեշտակի կրճատումներն անխուսափելի են լինելու: Նշենք, որ Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալությունն ունի կենտրոնական  և տարածքային մարմիններ . Երևանի տարածքային բաժին, Արմավիրի և Արարատի տարածքային բաժին, Արագածոտնի և Շիրակի տարածքային բաժին, Կոտայքի և Գեղարքունիքի տարածքային բաժին, Վայոց ձորի և Սյունիքի տարածքային բաժին, Լոռու և Տավուշի տարածքային բաժին: Ընդ որում այս կառույցը  մշակույթի ոլորտում ստանում է ամենալուրջ ֆինանսավորումը, որը, փաստորեն, մշակույթից կանցնի նոր կոմիտեին: Վերամիավորման որոշումը ԱԺ-ում հաստատվելուց հետո գոյություն ունեցող քաղաքաշինության նախարարությունը և Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալությանը կլուծարվեն: Գործող կարգի համաձայն՝ աշխատողները պետք է երկու ամիս առաջ այդ մասին ծանուցվեն, ապա նրանք՝ իբրև քաղաքացիական ծառայողներ կգրանցվեն քաղծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում և 6 ամիս կստանան իրենց աշխատավարձը: Դրանից հետո այդ մարդիկ, փաստացի, կդառնան գործազուրկ: Դավիթ Մանուկյան 

դիտվել է 84 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am