Կարեն Կարապետյանն այդ հարցը պետք է տար Սերժ Սարգսյանին

Կառավարության նիստերը սկսել են թեթև ժանրի ներկայացումների վերածվել: Նորանաշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի  ու նախարարների ակտիվ երկխոսությունները կարծես թե դառնում են կայուն  ավանդույթ, ապահովելով տեսարան և բարձր տրամադրություն՝ առայժմ առանց հարցի:  Սեպտեմբերի 22-ի նիստի սկզբում, երբ աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացնում էր կառավարության համար  ավիափոխադրման ծառայությունների գնման գործընթացը, վարչապետն անսպասելի ընդհատել է  ու հանձնարարել <<պրիմիտիվ գողությունները>>  վերացնել.<<Հանձնարարական՝ մենք  բավականին բարդ մեխանիզմներ ենք ընտրելու, որպեսզի պրիմիտիվ գողությունը վերացնենք:  Վերացրեք պրիմիտիվ գողությունը ձեր համակարգերում, այդ ամեն ինչը կարգի բերեք: Ինձ որ պատմում են՝ ինչ սխեմաներ են անում՝ ուղղակի  ֆանտազիայի վրա... Եթե այդ մարդիկ այդ խելքն օգտագործեն մեկ այլ տեղերում, հաստատ էֆեկտը շատ ավելի լավը կլիներ>>,- նշել է վարչապետը: Այնուհետև կառավարության նոր կառուցվածքի ներկայացման ժամանակ վարչապետը  էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանին ու մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին շատ հանգիստ զգացնել է տվել, որ նրանց կարծիքներն իրենց կողմից ղեկավարվող ոլորտների հետ կապված  առնձնապես կարևոր չեն:  Բանն այն է,   որ ըստ կառավարության նոր կառուցվածքի՝  մշակույթի նախարարությունից վերցվում է  հուշարձանների պահպանության գործակալությունը, իսկ էկոնոմիկայից՝ տուրիզմը: Բայց սա,  խոսակցության առանձին թեմա է՝ հավանաբար մասնագետները պիտի քննարկեն ու գնահատեն,  թե որքանով է տրամաբանված այդ մոտեցումը: Բավականին ուշագրավ  երկխոսություն է ծավալվել նաև վարչապետի ու ԿԳ նախարարի միջև: Թեպետ Կարեն Կարապետյանը, ըստ ԶԼՄ հրապարակումների ընդգծված դրական վերաբերմունք ունի դաշնակցական այս նախարարի հանդեպ և նա այն եզակիներից է, ում փոփոխության  հարցը անգամ չի էլ շոշափվել: Կառավարության նիստում սակայն, երբ  Լևոն Մկրտչյանը ներկայացրել է «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի վերակազմավորելու և գույք տրամադրելու մասին հարցը,  Կարեն Կարապետյանը դիտողություն է արել նրան, ասելով, որ մինչև վերջ այդպես էլ չհասկացավ, թե ինչ փոփոխություն է առաջարկում Լևոն Մկրտչյանը, և ընդհանրապես ինչո՞ւ են բուհերը դառնում հիմնադրամ: ԿԳ նախարարի պաշտոնակատարը  մանրամասնել է խնդիրը՝ նշելով, որ այս գործընթացը տարբեր բուհերում արդեն կատարվել է և ընդհանուր քաղաքականության համատեքստում հիմնադրամ է դառնում նաև Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը: Նախարարը նաև մանրամասնել է, որ  ոլորտում կան խնդիրներ, և առկա վիճակը իրեն էլ չի բավարարում, այդ նպատակով էլ նախաձառնվել է բարձրագույն  և հետբուհական կրթության մասին օրենքի փոփոխություն, որը  հոկտեմբերի 1-ին կդրվի հրապարակային քննարկման, որտեղ  կփորձեն խնդիրները բարձրացնել և լուծումներ առաջարկել: «Եթե հոկտեմբերի 1-ին պիտի քննարկենք, այսօր սեպտեմբերի քսան քանինսն է, ինչո՞ւ եք բերել այս որոշումը»,- հարցրել է  Կարեն Կարապետյանը  և հայտարարել, որ ինքը դեմ է իներցիայով ու կիսատ- պռատ մոտեցումներով առաջնորդվել և  տալ լուծումներ՝ վստահ չլինելով, որ դրանք լավագույնն են: Վարչապետի դիտողությունն  այս տեսանկյունից, թերևս ճիշտ է.  եթե քննարկվում է  ոլորտի վերաբերյալ օրենքի փոփոխությունը,   ընթացիկ մյուս փոփոխությունները կարող են հետաձգվել գոնե մինչ օրենքի փոփոխությունը: Ինչ վերաբերում է բուհերի իրավական կարգավիճակի փոփոխություններին՝ ապա այստեղ իսկապես հարցեր կան: Այս գործընթացը սկսվեց մի քանի տարի առաջ: Առաջինը հիմնադրամի կարգավիճակ ստացավ Ագրարային համալսարանը, այնուհետև մեկը մյուսի հետևից հիմնադրամների վերածվեցին նաև պոլիտեխնիկը, ԵՊՀ-ն, բժշկական համալսարանը և մյուսները:  Թեպետ պաշտոնական հիմնավորումն այն է, որ հիմնադրամի կարգավիճակում բուհերն ստանում են ավելի ազատ ֆինանսատնտեսական գործունեություն վարելու և իրենց ակադեմիական ազատությունների շրջանակը ընդլայնելու հնարավորություն, սակայն իրականության մեջ բոլորը հասկանում են, որ հիմնադարմ դառնալով լուծվում է  ռեկտորների ցմահ պաշտոնավարման հարցը: Ռեկտորները  ձեռուոտ ընկած իրենց բոլոր կապերն օգտագործեցին, որ բուհերը ստանան հիմնադրամի կարգավիճակ: Զարմանալի  զուգադիպությամբ ռեկտորնեը որպես կանոն հիմնադարամի վերածվելու հարցը բարձրացնում են իրենց 65 տարին լրնալու նախաշեմին, որովհետև ՊՈԱԿ-ի կարգավիճակում տարիքային այդ շեմն հատելուց հետո նրանք ստիպված կլինեին հրաժեշտ տալ իրենց պաշտոններին: Հայտնի է նաև, որ այս հարցը ժամանակին լուծում է ստացել նախագահ Սերժ Սարգսյանի անմիջական համաձայնությամբ: Կարեն Կարապետյանը  համեմատաբար նոր մարդ է մեր իրականության մեջ և  որոշ նուրբ էլևեջներից կամ տեղյակ չէ կամ էլ ձևացնում է, թե տեղյակ չէ: Ամեն դեպքում, եթե Կարեն Կարապետյանը իսկապես ուզում է իմանալ, թե ինչ իմաստ ունի բուհերը դարձնել հիմնադրամ, ապա այդ հարցը  գործող նախարարին կամ նրա նախորդին  ուղղելը սխալ է: Այդ հարցը պետք է տալ Սերժ Սարգսյանին, իսկ որպես շարունակություն պետք է խնդիր դնել, որպեսզի բուհերը դադարեն հիմնադրամներ դառնալուց, քանի դեռ դրա արդյունքում կրթության որակը ոչինչ չի շահում:   Դավիթ Մանուկյան  

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am