Կրիմնալ էլ կա, կրիմնալ էլ

Սեւանում ընտրական գործընթացներն անկառավարելի են դառնում։ Քիչ առաջ լրատվամիջոցները հայտնեցին գործող քաղաքապետ ու թեկնածու Ռուդիկ Ղուկասյանի՝ Ուդո մականվամբ, բերման ենթարկելու մասին։ Ղուկասյանին հարցաքննել են մի քրեական գործի շրջանակով, որը հարուցվել է ստորգետնյա խողովակները յուրացնելու փաստով։ Այս գործի մասին վերջերս ակնարկել էր նաեւ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, նա եւ Սեւանի քաղաքապետը գրեթե թշնամական հարաբերությունների մեջ են։ Տեղեկություններ են սփռվում, որ մարպետը պատվի հարց է համարում Ուդոյի չընտրվելը։ «Շոու ա, որը կազմակերպում ա Սևանի ոստիկանապետը, Աղեկյանը: Էդ շոուն կազմակերպել ա ինքը, խողովակները տարել ա, հանել ա, ես տեղյակ չեմ ոչ մի բանից: Ես հիմա եկել եմ բաժին, քննիչը արձանագրությունը կազմում ա, գնում եմ տուն: Շոու ա կազմակերպել, որ պիտի գան 4 հոգով գործող քաղաքապետին աշխատավայրից տանեն: Ինքնը նորից պրովակացիա ա անելու, էս չլինի, ուրիշ բան ա անելու»,-Tert.am-ի հետ զրույցում բերման ենթարկելուն է անդրադարձել գործող քաղաքապետը: Նա չի ընդունում մեղքը, ասում է, որ անգամ իր դեմ մեղադրանք էլ չկա։ «Ինձ մեղադրանք չեն առաջադրել, ինձ վկա են կանչել, ուզում են մեղավոր հանել իմ ճարտարապետին, բայց չեն կարող, քանի որ ինքն ա արել դա: Ամեն ինչ օրինական ա, ինքը ուղղակի ասել ա՝ տարեք, տարել են: Սա շոու ա Սևանի ոստիկանապետի կատարմամբ: Դուք իրեն հարցրեք, ընկեր ոստիկանապետ, քաղաքային զբոսայգու խաղերը, ավտոդրոմի մեքենաները ո՞ւր են, որ տարել էիք բաժին: Դրա պատասխանը ստանալու ա հոկտեմբերի 2-ին: Մտնում ա բոլորի գրպանը, դրա համար էդ բաները անում ա» ասել է նա։ Գործողությունների նման ընթացքը ուշագրավ է այսօրվա «Հրապարակ» օրաթերթի տեղեկությունն այն մասին, որ Սեւանի ընտրություններն այնքան թեժ են, որ խառնվել է Ոստիկանապետ Վովա Գասպարյանը։ Նախորդ ընտրություններին Գասպարյանը աշխատել է Ուդոյի օգտին, այս անգամ, ըստ թերթի, մարզպետի թեկնածու Սարգիս Մուրադյանի համար է աշխատանքներ տանում։ Գաղտնիք չէ, ոչ Սեւանի գործող քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը մեծ ազդեցություն ունի ոչ միայն քաղաքում, այլեւ ողջ մարզում, նա սերտ կապեր ունի տեղի քրեական տարրերի հետ, իսկ անցած ընտրություններին նրա թեկնածությունն առաջ էր տարել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Եւ ահա, ակնհայտ է դառնում, թե ինչով է պայմանավորված Ղուկասյանի դեմ սկսած արշավը։Անառարկեի է, ինչ խոսք, որ Ուդոն եւ նրա նմանները չպետք է տեղ գտնեն իշխանության ղեկավար օղակներում, սակայն , ինչու է այդ հարցն օրակարգ բերվում հենց հիմա։ Ինչու, ասենք իշխանությունը ընթացք չէր տալիս Ուդոյի «ապօրինություններին» ու դրանց մասին հիշել է հիմա։ Պարզից էլ պարզ է, որ այս խմորումները պայմանավորված են ներիշխանական խնդիրներով եւ Ուդոն անցանկալի է դարձել՝ միայն այն պատճառով, որ Հովիկ Աբրահամյանի «մարդն» է, ով այսօր այսպես ասած դուրս է մղվել ներիշխանական ակտիվ գործընթացներին։ Եթե Ուդոյից հրաժարվելու գլխավոր պատճառը նրա կրիմինալ համբավն է, ապա իշխանությունը լայնամասշտաբ որս պիտի սկսի սեփական թիմակիցների նկատմամբ։ Բայց ահա, ընդամենը օրեր առաջ Էջմիածնում նույն բռնի՝ ծեծ ու ջարդի, անգամ կրակոցների գնով քաղաքապետի պաշտոնին տիրացավ գեներալ Մանվել Գրիգորյանի որդին, որը հոր արժեհամակարգի անշեղորեն կրողն է։ Մասիս քաղաքում էլ ոստիկանապետի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի փեսա Դավիթ Համբարձումյանի համար արշավանքներ կազմակերպվեցին եւ պայքարից դուրս մղվեց ԲՀԿ-ական Կարապետ Օհանյանը։ Մարդը ողջ առողջ առաջադրվել էր, բայց մի քանի օր հետո պարզվեց, որ նա վատառողջ է ու չի կարող շարունակել պայքարը, բայց բոլորն էին խոսում նրա անհետացման ու իր դեմ կիրառված ճնշումների մասին։ Կամ օրինակ անցած անգամ Գորիսի ընտրապայքարից դուրս եկավ դաշնակցական Արթուր Աթայանը, նա հայտարարեց, որ ամենազոր մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կողմից ճնշումներ կան իր եւ իր թիմի նկատմամբ։ Փաստորեն, կրիմինալ էլ, կա, կրիմնալ էլ, իշխանությունն ինքն է որոշում, որն է իր ուզածը։ Անի Սահակյան

դիտվել է 153 անգամ
Լրահոս
Իմ էս ծերացած խելքով ես Փաշինյանին չեմ ընտրի․ Հարցում (video) Ալե՛ն, նայիր խոշտանգված Վիգենի դեմքին ու հիշի՛՝ ինչ էիր ասում․ Հայկ Նահապետյան (video) Ամեն անգամ, երբ սեղանին դրված է լինում դիվանագիտական լուծումը, ԱՄՆ-ը ընտրում է անխոհեմ ռшզմական արկածախնդրnւթյունը. Արաղչի Լսե՛ք թուրք վերլուծաբանին․ 500 միլիարդ են շահելու Մեղրու ճանապարհից, մենք՝ 0․ Խոսրով Հարությունյան (video) Թուրքիան մանրամասներ է հայտնել «Զանգեզուրի միջանցքի» աշխատանքներից Մենք ենք մեղավոր, որ այդ հիմարին բերել ենք․ քաղաքացիների զայրույթը՝ Փաշինյանի մասին խոսելիս (video) Ոչ մի ղեկավարի օրոք 3 պատերազմ չէինք տեսել․ Հարցում (video) «Համակարգային բառդակ»․ պաշտպանը Վեդիի երեխաների հորեղբոր գործով նոր մանրամասներ է հայտնում «Հլը սրանց խոսալը նայե՛ք»․ Քննչական կոմիտեի նախագահ, էս ի՞նչ խայտառակ բան ես ասում․ Հայկ Նահապետյան (video) Եթե Արևմուտքը խոչընդոտի Հաղթանակի տոնը նշելուն, ներում չի լինի. Լավրով Մակրոնը Ֆրանսիայի ամենահակահայ նախագահն է․ Խոսրով Հարությունյան (video) ՌԴ դեսպան. Զելենսկու արտահայտությունները ոչ միայն կոշտ արձագանք ստացան ՌԴ ՊՆ-ի կողմից, այլև չհասկացվեցին հայ հասարակությունում Եվս երեք իրանական լցանավ անցել է ամերիկյան շրջափակման միջով Էրդողանը Նիկոլի հետ կապված կայացրել է որոշում․ Հայկ Նահապետյան (video) Մարալիկում ձերբակալել են «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակի պատասխանատուին և նրա կնոջը The Times of India. Հորմուզի նեղուցում արգելափակված է Հնդկաստանի համար կարևոր բեռներով 40 նավ Զելենսկին փչացրել է Նիկոլի ծրագրերը․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Փաստորեն Սամվել Կարապետյանն ամեն ինչ հասկացել էր (video) «Եթե անդրադարձ լինի, կտեղեկացնենք». ՀՀ ԱԳՆ–ն՝ Մոսկվայում Հայաստանի դեսպանին ԱԳՆ կանչելու մասին Սարսափելի ծրագրով ու ստով Նիկոլն այսօր մտել է Սյունիք․ Վոլոդյա Հովհաննիսյանը մանրամասնում է (video) Արցախցի պապիկը մոլորվել է Լատվիայի պաշտպանության նախարարը հայտնել է, որ պատրաստ է հրաժարական տալ Ուկրաինայի անօդաչուների պատճառով Փաշինյանի պատերազմը հայ ժողովրդի հաղթանակի դեմ է Փաշինյա՛ն, ինչի՞ ես ինձ խաբել, իմ ձայնը հետ տվեք․ քաղաքացի (video) Բաց նամակ Արփինե Սարգսյանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am