Արփինե Հովհաննիսյանի հարցը վճռվել է
Մեր տեղեկություններով Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը կվերանշանակվի իր պաշտոնում։ Նա համարվում է Հովիկ Աբրահամյանի կադրը, ենթադրություններ կան, որ նախկին վարչապետն է անձամբ խնդրել նրա պաշտոնի համար, թեեւ չեն բացառում, որ նորանշանակ Կարեն Կարապետյանն է իր կողմից «ջենթլմենական» ժեստ ցուցաբերել։
