Ինչ որոշեց դատարանը
Արաբկիր և Քանաքեռ - Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի այսօր ուշ երեկոյան հրապարակված վճռով՝ 2 ամսով երկարաձգվեց ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա ծռերի» անդամ Վարուժան Ավետիսյանի կալանքը: Միջնորդությունը ներկայացրած քննիչի պատճառաբանությունն այն է, որ անհրաժեշտ են մի շարք քննչական գործողություններ, իսկ ազատության մեջ Վարուժան Ավետիսյանը կխոչընդոտի նախաքննությանը: Ւսկ հուլիսի 29-ին Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Անդրիաս Ղուկասյանի կալանքը երկարաձգելու միջնորդության քննարկումն ընդմիջվեց, քանի որ Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հոսանքազրկվեց:
