«Դեդի» կալանքը երկու ամսով երկարաձգվեց
«Սասնա ծռեր» խմբի անդամ Մարտիրոս Հակոբյանի (Դեդ) խափանման միջոց կալանքը եւս երկու ամսով երկարաձգվել է: Այս մասին Armtimes.com -ի հարցն ի պատասխան ասել է նրա պաշտպան Լուսինե Սահակյանը: Դատարանը որոշումը կայացել է երեկ ժամը 23:00-ի սահմաններում: Մեր հարցին ի պատասխան Լուսինե Սահակյանն ասաց, որ որեւէ հիմնավորում քննիչը չէր ներկայացրել, ավելին, ըստ նրա՝ քննիչը ներկայացրել էր 14 էջից բաղկացած թուղթ, ցուցմունքներ, որոնք չգիտեր, թե ինչու է ներկայացրել. «Ե՛վ դատարանի, ե՛ւ պաշտպանական կողմի հարցերին քննիչը պատասխանեց, որ չունեն որեւէ նյութ, որով կարող են հիմնավորել, թե Մարտիրոս Հակոբյանն ազատության մեջ մնալով՝ կխոչընդոտի քննությանը»: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
