Պուտինի գործերի կառավարիչ թոփ-մենեջերն ինքնասպան է եղել
«Պրեզիդենտ-Սերվիս» ընկերության ղեկավար Դմիտրի Կրյուկովն ինքնասպան է եղել։Հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով իրավապահ մարմիններին։ Ինչպես նշվում է՝ նրա մարմնի հարևանությամբ հայտնաբերվել է գրություն, որով խնդրում է ոչ ոքի իր մահվան մեջ չմեղադրել։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արբատի վրա տեղակայված ադմինիստրատիվ շինություններից մեկի գրասենյակում տղամարդու դի է հայտնաբերվել։ Ընկերության պատվիրատուներն են եղել ՌԴ նախագահի վարչակազմը, կառավարությունը, ինչպես նաև արդյունաբերական ընկերություններն ու բանկերը։
