Սևանի քաղաքապետը բերման է ենթարկվել
Սևանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը չարաշահումների գործով հարուցված քրեական գործի շրջանակում հարցաքննվում է որպես վկա, հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից: «Օրենքով սահմանված կարգով նա հրավիրվել է հարցաքննության, սակայն չի ներկայացել, որոշում է կայացվել նրան բերման ենթարկելու մասին: Այս պահին Ռուդիկ Ղուկասյանը գտնվում է քննիչի մոտ՝ փաստաբանի հետ միասին»,-ասացին Քննչական կոմիտեից,քրեական գործը հարուցվել է Սևան քաղաքում ստորգետնյա խողովակները անօրինական ձեռքբերելու և վաճառելու կապակցությամբ:
