Հալեպում շարունակվում են օդային հարվածները
Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ականատեսների հայտնում է,որ Սիրիայում Հալեպ քաղաքի արևելյան թաղամասերը կրկին ենթարկվել են օդային հարվածների: Ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցրել քաղաքի այն հատվածում, որը գտնվում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հակառակորդների հսկողության տակ: Հալեպի վրա օդից հարձակումները շարունակվում են երկրորդ օրն անընդմեջ: Արևելյան Հալեպի քաղաքացիական պաշտպանության ծառայության ղեկավար Ամար ալ Սելմոն հայտարարել է, որ օդային հարվածներին առավոտյան ժամը 6-ից մասնակցել է հինգ ինքնաթիռ, որոնք, նրա խոսքով, ռուսական են եղել: Զոհերի և վիրավորների մասին տվյալներ դեռ չեն հաղորդվում:
