Արծվիկ Մինասյանը՝իր հրաժարականի մասին
«Իմ և վարչապետի մեջ չկա լարվածություն, կա բնականոն աշխատանքային գործընթաց է: Ես վստահ եմ, որ ՀՅԴ և ՀՀԿ ղեկավար մարմինները ունեն կամք՝ համաձայնագիրը հստակ կյանքի կոչելու համար: Թվացյալ լարվածությունը առանձին հատվածների ցանկությունն է, քան իրականում կա», - Հայաստանի էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը հերքեց տարածված տեղեկությունը՝ իր և վարչապետ Կարեն Կարապետյանի միջև լարվածության մասին: «Ավելի լավ չէ՞, որ կառավարության նիստերը լինեն բաց երկխոսության և արդյունավետ քննարկման ձևով», - հարցրեց նախարարը լրագրողներին և հավելեց. «Հրաժարական տալու խնդիր չկա: Այս պահին ես նախարարի ժամանակավոր պաշտոնակատար եմ, շարունակելու եմ այնքան ժամանակ, քանի չի եղել նոր հրամանագիր»: Ավելի մանրամասն՝ տեսանյութում
