Կարեն Կարապետյանի կարեւոր վրիպումը

Հայտնի դարձան կառավարության կազմում առաջին փոփոխությունները, և անմիջապես վեր բարձրացան սրերը՝ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանից դա չէին սպասում: Մասնավորապես, Վաչե Գաբրիելյանի ու Դավիթ Հարությունյանի վերանշանակումը ի չիք դարձրեցին այն ճոռոմ խոստումները, թե կառավարման համակարգը թարմացման ու արագ զարգացման է տարվելու: Կառավարության կազմը համալրած նոր դեմքերը ոչ մի բանով աչքի չընկած, գործնական կենսագրություն չունեցող երիտասարդներ են: Նրանք, ամենայն հավանականությամբ, հայտնվել են նոր կառավարությունում բացառապես Կարեն Կարապետյանի հետ ունեցած անձնական կապերի արդյունքում։ Կապի և տրանսպորտի նորանշանակ նախարարը Վահան Մարտիրոսյանն է։ Նրա մասին հայտնի է ընդամենը, որ նա «Ռոստելեկոմ»-ի նախկին աշխատող է եղել, այսինքն, նա ՀՀ կառավարություն է գործուղվել ռուսաստանյան շրջանակների կողմից: Իգնատի Առաքելյանը գյուղատնտեսության նախարարի պաշտոնն է զբաղեցնելու՝ փոխարինելով Սերգո Կարապետյանին։ Նա էլ Երևանի կոնյակի գործարանի տնօրենն էր 2015 թվականից, Առաքելյանի կյանքում գործնական առաջընթաց եղել է միայն այս գործարանի շրջանակներում, այլ մանրամասներ նոր նախարարի մասին հնարավոր չէ գտնել։ Էներգետիկայի եւ բնական պաշարների նորանշանակ նախարարի մասին էլ առանձնապես առատ նյութ չունենք: Աշոտ Մանուկյանը հայտնի է միայն, որ «Հրազդան Ջեկ» -ի տնօրենն էր։ Այս ընկերության միակ բաժնետերն է հանդիսանում «ԻՆՏԵՌ ՌԱՕ» բաց բաժնետիրական ընկերությունը, և կարելի է ենթադրել, որ Աշոտ Մանուկյանը եկել է ՀՀ կառավարության համակարգ ռուսական կապերի շնորհիվ։ Միակ քիչ թե շատ հայտնի նախարարը ֆինանսների նախարարի պաշտոնը ստանձնած  Վարդան Արամյանն է, ով մինչ այդ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալն էր։ Արամյանի ստեղծագործական վերելքը կայացել է շնորհիվ Տիգրան Սարգսյանի, ԿԲ նախագահի պաշտոնավարման ընթացքում 2003 թվականին նա Արամյանին նշանակեց ԿԲ դրամավարկային քաղաքականության վարչության և արտաքին հարաբերությունների բաժնի պետ։ 2008 թվականին էլ  նշանակեց ֆինանսների նախարարի առաջին տեղակալ։ Վարդան Արամյանի թռիչքը կասեցվեց, երբ պաշտոնանկ եղավ Սարգսյանը, Արամյանը ֆինանսական հաշտարարի գրասենյակում հոգաբարձուների խորհրդի անդամի պաշտոն ստացավ ու հիմա միայն տեղի ունեցավ նրա անսպասելի թռիչքը:
Իհարկե, լավ է, որ Գագիկ Խաչատրյանին վերջապես հեռացրեցին այդ գերատեսչությունից, սակայն նրան փոխարինելու եկած անձը ավելի լավ հույսեր նույնպես չի ներշնչում: Համենայն դեպս Կարեն Կարապետյանից սպասումներն այլ էին, չէ՞ որ նրա վերադարձը կազմակերպվեց գրեթե փրկչի հայտնության մոտիվացիայով, Սերժ Սարգսյանն ընդգծեց նրա պրոֆեսիոնալիզմը, բարեփոխիչ լինելու մեծ շնորհը: Պարզվեց նաեւ, որ նա լիակատար ազատություն ունի կադրերի ընտրության հարցում, ինչը տրված չէր իր նախորդին: Հովիկ Աբրահամյանի կառավարության կաբինետի ձեւավորումն, օրինակ, վերապահված էր Սերժ Սարգսյանին, բացառությամբ մեկ-երկու նշանակումների, որոնց թվում էր Արփինե Հովհաննիսյանի նշանակումը Արդարադատության նախարարի պաշտոնում: Հովիկ Աբրահամյանին նույնիսկ ընձեռված չէր իր հակառակորդներից, օրինակ Գագիկ Խաչատրյանից ազատվելու հնարավորությունը: Իսկզբանե, նախկին վարչապետի կաբինետից տպավորություն էր ձեւավորվել, որ ինչքան վարկաբեկված մարդ կա, նախարարի պաշտոն են տվել, սակայն Կարեն Կարապետյանի դեպքում բոլորովին այլ իրավիճակ է: Մինչեւ անգամ ամենամեծ կապեր ունեցող Գագիկ Բեգլարյանը հրաժեշտ տվեց իր պաշտոնին:
Թեեւ տեղեկություններ կային, որ Սամվել Կարապետյանն է բարեխոսել նրա պաշտոնի համար, որը Կարեն Կարապետյանի մտերիմն ու գործընկերն է: Ինչեւէ, բարեփոխումների մասին հորջորջող իշխանությունը երկու տարբերակ ուներ, կամ կառավարության կաբինետը պետք է համալրվեր պրոֆեսիոնալ, վաստակաշատ մարդկանցով, հզոր բարեփոխիչներով, որպեսզի հնարավոր լինի բարեփոխումների ալիք բարձրացնել, կամ էլ այդ պաշտոններում նշանակվեին անփորձ երիտասարդներ, որոնց կղեկավարեր հզոր բարեփոխիչ:
Մինչդեռ Կարեն Կարապետյանի դեպքում նման պնդում անել հնարավոր չէ հենց թեկուզ այն պատճառով, որ նա իր կաբինետում պահեց երկու մարդկանց, որոնք մեղմ ասած չեն տեղավորվում բարեփոխումների խոստման ծիրում: Օրինակ՝  Վաչե Գաբրիելյանի պես ալարկոտ եւ կաղապարված , ոչ պրագմատիկ մեկ ուրիշին դժվար է պատկերացնել, ինչպես որ դժվար է պատկերացնել ներիշխանական ինտրիգների ավելի կատարելագործված վարպետի, քան Դավիթ Հարությունյանն է, որը համատեղության կարգով բոլոր ժամանակներում միշտ բարձր պահել նաեւ տվյալ համակարգի դեմագոգության աստիճանը:
Անի Սահակյան

դիտվել է 111 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am