Ով կփոխարինի նրան
Hayeli.am-ի տեղեկություններով՝ նոր ձեւավորվող կառավարությունում ՀՅԴ-ն կորցնի էկոնոմիկայի նախարարի պաշտոնը: Արծվիկ Մինասյանը կնշանակվի բնապահպանության նախարար: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը փոփոխություններ է մշակել «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում: Ըստ այդ փոփոխության՝ Էկոնոմիկայի նախարարությունը կվերանվանվի Ներդրումների և ձեռնարկատիրության աջակցության նախարարություն, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը` Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն, Տրանսպորտի և կապի նախարարությունը` Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն
