Իսկ Ադրբեջանում ջղաձիգ են

Ռուսաստանյան մամուլը շարունակում  է անդրադառնալ` Հայաստանին «Իսկանդեր» համալիրի տրամադրման թեմային` շարունակաբար նշելով, որ այն օգտագործելու է Ադրբեջանին զսպելու համար: Ռուսաստանյան «Վեդոմոստի» պարբերականը՝ անդրադառնալով զենքի ցուցադրմանը Երևանում՝ Անկախության 25-ամյակի զորահանդեսի փորձին գրում է, որ թեև պաշտոնական աղբյուրներն այս մասին հրապարակավ դեռ չեն խոսում, սակայն «Ռոսօբորոնէքսպորտ»-ի երկու ղեկավար պաշտոնյաներ «Վեդոմոստի»-ի հետ զրույցում հաստատել են, որ Հայաստանին բանակի մեկ դիվիզիոնի հաշվարկով «Իսկանդեր M» է տրամադրվել, միաժամանակ ընդգծելով՝ իրենց ռազմաարդյունաբերական ընկերությունը դրա հետ որևէ կապ չունի: Ըստ ռուսական կողմի, այս զինատեսակը ձեռք է բերվել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակում զենքի առաքումների մասին համաձայնագրի հիման վրա` շրջանցելով պետական միջնորդին: Ընդ որում, «Վեդոմոստի»-ի աղբյուրները հավաստիացրել են նաև, որ «Իսկանդեր»-ը գնվել է Ռուսաստանի կողմից զենքի ձեռքբերման համար Հայաստանին տրամադրված 200 միլիոն վարկի պայմանագրից դուրս՝ այլ միջոցներով: Թերթը մանրամասնում է՝ մոտ քսան տարի առաջ նախագծված այս ճշգրիտ և հեռահար համակարգը մինչ այժմ որևէ երկիր չէր արտահանվել: Տասը տարի առաջ «Իսկանդեր»-ը Սիրիա ուղարկելու պայմանագիր էր կնքվել, սակայն այն չիրագործվեց՝ Իսրայելի կառավարության խնդրանքով: Ռուսական բանակի պահեստազորի գնդապետ Վիկտոր Մուրախովսկին «Վեդոմոստի»-ին ասել է, որ «Իսկանդեր»-ի առաքման հնարավոր նվազագույն քանակը մեկ դիվիզիոնն է՝ չորս գործարկող սարքով` երկուական հրթիռ յուրաքանչյուրում: «Կարելի է ենթադրել, որ հենց այդ քանակն էլ առաքվել է Հայաստան: Այն արդյունավետ միջոց է հրամանատարական շտաբերի և հրետանու, այդ թվում՝ ռեակտիվ հրետանու խոցման համար», - ասել է ռուս փորձագետը: ՀԱՊԿ անդամ երկրներից մեկի պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած աղբյուրն էլ «Վեդոմոստի»-ին պատմել է՝ այն բանից հետո, երբ Ադրբեջանը Ռուսաստանից, Ուկրաինայից և Իսրայելից հեռահար հրթիռային համակարգեր ստացավ, Հայաստանի մոտ մտավախություններ առաջացան, որ դրանք կօգտագործվեն խաղաղ բնակիչներին հարվածելու համար, իսկ ապրիլին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը արդեն բացահայտ սպառնաց «ջախջախիչ հարված» հասցնել Ստեփանակերտի ուղղությամբ: «Այս պայմաններում «Իսկանդեր» համակարգը կարող է Ադրբեջանին զսպելու լուրջ միջոց դառնալ», - ասել է «Վեդոմոստի»-ի զրուցակիցը: Ի դեպ, ադրբեջանցի ռազմական փորձագետ Թելման Էբիլովը «Ազատության» ադրբեջանական ծառայության հետ զրույցում հաստատել է, որ «Իսկանդեր»-ը հզոր զինատեսակ է, ընդգծելով՝ սա չի նշանակում, թե պետք է ձեռքերը թափ տալ, անհրաժեշտ է մտածել Ադրբեջանի բանակն է՛լ ավելի արդիականացնելու ու ռազմական ներուժն ավելացնելու մասին: Իսկ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հարցով «Իսլամական համագործակցություն» կազմակերպության (ԻՀԿ) «կոնտակտային խմբի» առաջին նիստում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ջղաձիգ ելույթ է ունեցել` նշելով. «Հայաստանը պետք է գիտակցի, որ ռազմական սադրանքներն ու ստատուս քվոյի պահպանման փորձերը լուրջ սխալ է»: «Ադրբեջանը ակնկալում է, որ Հայաստանը վերջ կտա Ադրբեջանի տարածքներում իր ռազմական ներկայությանը և բարի կամքի սկզբունքներից ու խնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելու պատրաստակամությունից ելնելով բանակցություններ կսկսի Ադրբեջանի հետ», - ասել է Մամեդյարովն ու հավելել. «Ինչքան շուտ Հայաստանը իր զորքերը հանի Ադրբեջանի օկուպացված տարածքներից, այնքան լավ կլինի տարածաշրջանի անվտանգության համար»։ «Իսլամական համագործակցություն» կազմակերպությանը անդամակցում է աշխարհի մահմեդական երկրներից 55-ը, այդ թվում նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամներ և Հայաստանի դե յուրե դաշնակիցներ Ղազախստանը, Ղրղզըստանը և Տաջիկստանը, իսկ Ռուսաստանն այդ կազմակերպությունում ունի դիտորդի կարգավիճակ և ակտիվորեն մասնակցում է ԻՀԿ աշխատանքներին։ Իսլամական այս կազմակերպությանը անդամակցում են նաև Հայաստանի չորս անմիջական հարևաններից երեքը՝ Ադրբեջանը, Իրանը և Թուրքիան։ Պաշտոնական Բաքուն մեծ հույսեր է կապում ԻՀԿ շրջանակում ապրիլին ստեղծված Ղարաբաղի հարցով «կոնտակտային խմբի» գործունեության հետ։ «Կոնտակտային խմբի» կազմում են յոթ պետություններ՝ Թուրքիան, Մարոկոն, Սաուդյան Արաբիան, Պակիստանը, Մալայզիան, Գամբիան և Ջիբութին։ Խմբի գործունեության նպատակն է, ինչպես Նյու Յորքում երեկ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը, «ստիպել Հայաստանին ազատել Ադրբեջանի օկուպացված տարածքները»: Ինչևէ, Հայաստանի անկախության 25-ամյակը, զորահանդեսը` Ադրբեջանում որոշակի լարվածություն են առաջացրել, դրանք նույնիսկ ջղաձիգ հայտարարությունների առիթ են հանդիսացել: Իսկ սա նշանակում է` ամեն ինչ պետք է անել` խաղաղություն պարտադրել հակառակորդին նախ` հոգեբանորեն, ապա ռազմական, պետության ամրության առավելություններով: Մետաքսյա Շալունց

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am