Լեզվաբա՞ն, թե վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանի փորձության շրջանն ընթացքի մեջ է։ Նախ պետք է արձանագրել, որ վարչապետի պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրվանից եւ հաջորդիվ Կարեն Կարապետյանն աչքի է ընկել լրագրողների նկատմամբ հարգալից վերաբերմունքով, հայաստանյան պաշտոնյաներին ոչ բնորոշ վարք է դրսեւորել՝ որեւէ անգամ չմերժելով լրագրողներին։ Նա կառավարության կադրային փոփոխություններից, ծառացած խնդիրների ու այլ հարցերի մասին խոսել է անգամ անկախության օրը։ Երեկ հայտնի դարձավ կառավարության նոր անդամներից մի քանիսի անունը, որը միանշանակ չընկալվեց հանրության կողմից։ Ի հեճուկս թմբկահարվող բարեփոխումների մասին խոստումների, Կարեն Կարապետյանը իր կաբինետը համալրեց անհայտ, անփորձ մարդկանցով, որոնց միակ առաքելությունը նորանշանակ վարչապետի հետ ունեցած անձնական կապն է։ Այդ ամենի արդյունքում տպավորություն ստեղծվեց, որ Կարեն Կարապետյանի խնդիրը Հովիկ Աբրահամյանի կադրերց հրաժարվելն է ու իր մարդկան նախարար դարձնելը։ Մինչդեռ անկախության 25-ամյակի տոնական միջոցառումների ժամանած Կարապետյանը անդրադառնալով թեմային հակադարձել է, ասելով, որ նոր կառավարության անդամներն ընտրվել են իրենց պրոֆեսիոնալիզմի համար և իր թիմակիցներն են: ՀՀ նորանշանակ վարչապետը վստահեցրել է, որ նախարարների փոփոխությամբ ոչ թե ազատվում է Հովիկ Աբրահամյանի կադրերից, այլ երկրում խնդիրներ լուծելու համար անհրաժեշտ են փոփոխություններ:«Նրանց կենսագրությունը բոլորին հայտնի է, նրանք իմ թիմակիցներն են և նրանք ընտրվել են իրենց պրոֆեսիոնալիզմի համար: Նոր նախարարների պրոֆեսիոնալիզմը տեսել եմ տարբեր ժամանակներում»,¬  ասել է ՀՀ վարչապետը: Երեկ մենք հանգամանալից անդրադարձել են նորանշանակներին, աչքի անցկացրել նրանց կենսագրությունը, սակայն որեւէ մեկը որեւէ ժամանակահատվածում աչքի չի ընկել իր պրոֆեսիոնալիզմով, ավելին գրեթե բոլորն էլ անփորձ երիտասարդներ են, որոնց միավորում է ռուսական շրջանակների հետ իրենց կապը։ Ի դեպ, Կարեն Կարապետյանի նորամուտի առաջին իսկ օրվանից «Հայլուրը» ամենօրյա ռեժիմով թմբկահարում է «բարեփոխիչ» վարչապետի որդեգրած սկզբունքների մասին, առանձնակի ելեւէջներով շեշտադրվում, որ նոր կառավարության թիմը լինելու է պրոֆեսիոնալ ու հատկապես տարբեր լեզուներ տիրապետող նախարարներով համալրված։ Անշուշտ, ցավալի է, որ պրոֆեսիոնալիզմի մասին այսպիսին է կարծիքը թե Կարապետյանի ու թե այդ ամենը դրոշակ դարձնողների։ Հարցին` արդյո՞ք կոռուպցիայի դեմ պայքարելու է Հովիկ Աբրահամյանի ստեղծած հանձնաժողովի միջոցով, վարչապետը դրական պատասխան տվեց և ավելացրեց, որ ձեռնարկելու է նաև այլ միջոցներ: Միաժամանակ, վարչապետն ասաց, որ դեռևս չի ուսումնասիրել այդ հանձնաժողովի գործունեությունը և չի կարծում, որ ոչ մի հաջողության այն չի հասել: Վարչապետը նաև նշեց, որ Էջմիածնում և Գյումրիում տեղի ունեցած արյունալի դեպքերով շատ անհանգստացած է և անհանդուրժող է նման երևույթների նկատմամբ: Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի «Պանրագործական ընկերություն» ԲԲԸ-ի տնօրեն Թաթուլ Բաղդասարյանն ի լուր ամենի հայտարարեց, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանը խլել է իր բիզնեսը ու դիմեց վարչապետին՝ իրեն օգնելու խնդրանքով: Այժմ ճիշտ ժամանակն էր, որպեսզի Կարապետյանը գործնականում ապացուցեր իր հայտարարությունը, որ մարդկանց բիզնեսը չեն խլելու , սակայն նա ասել է, որ խնդիրը դեռ չի ուսումնասիրել։ Ի դեպ, ՀՀ եւ ԼՂՀ բարձրագույն ղեկավարությունն այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում վարչապետ Կարեն Կարապետյանի հետ շփվել են ռուսերենով։ Մասնավորապես լրագրողական տեսախցիկը ֆիքսել է, որ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը եւ Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանը Կարապետյանի հետ ռուսերենով զրույցը փոխել են հայերենի։ Անշուշտ , կատարվածը օրենքի խախտում չէ ու պաշտոնյաները կարող են մասնավոր զրույցներում իրար հետ խոսել այն լեզվով, որ ամենահարազատն է իրենց, սակայն բարոյական տեսանկյունից անընդունելի է հայրենիքում բարձր պաշտոն զբաղեցնելով հանդերձ շփվել օտար լեզվով։ Ինչպե՞ս կարող է անձը, որի համար մայրենին ստորադաված է, դառնա հայրենիքի բարեփոխիչը։ Անի Սահակյան

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am