Սերժ Սարգսյանը բացահայտել է իր ամենամեծ ձեռքբերումը

ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված հանդիսավոր համերգի ժամանակ, ելույթ ունենալով Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ անկախության 25 տարիների ամենամեծ ձեռքբերումը անկախության սերունդն է: Նախագահի խոսքով՝ Հայաստանի անկախության 25 տարիները հաստատում են, որ հայ ժողովրդի փոխարեն իր առջև ծառացած խնդիրները ոչ ոք չի լուծելու: «Անկախության սերունդն աստիճանաբար գալիս է ստանձնելու այդ պատմական պատասխանատվությունը: Նա օտարի աչքի փուշը տեսնելուց առաջ խոսում է մեր աչքի գերանի մասին: Սա ճիշտ ճանապարհ է, քանի որ մեր բոլոր խնդիրների լուծումները մեր մեջ են. որքան հասուն լինենք որպես հասարակություն, այնքան ավելի արագ կլուծենք մեր հարցերը: Մենք գնում ենք արդար աշխատանքի, արդար վաստակի և ճշմարտությունն ասելու ճանապարհով: Մեր հարստությունը մեր հասարակությունն է. ինչքան լավ բան կա մեր երկրում, արել է հենց նա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ անկախ նրանից, թե ով է եղել իշխանության ղեկին»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը: Փաստորեն Սերժ Սարգսյանը փաստում է, որ երկրում իրավիճակ է փոխվել, ու այդ համատեքստում նա անդրադարձել է նաև երկրում կատարվող կադրային վերջին փոփոխություններին ու նոր սահմանադրության իրագործմանը. «Այսօր մեր երկիրը բարեփոխումների նոր արագացված փուլ է մտել: Դրանք սոսկ կադրային փոփոխություններ չեն, ինչպես ոմանք են կարծում: Դրանք համակարգային փոփոխություններ են, որոնց արդյունքում ունենալու ենք որակապես նոր պետություն: Ասվածը լոկ բարի ցանկություն չէ, այլ նախանշված հստակ քայլերի հաջորդականություն: Մենք գիտենք, թե ուր ենք գնում և ինչպես պետք է հասնենք այնտեղ: Եթե մի ամբողջ ազգ ուզում է նորոգել իր տունը, ապա նա դա կարող է անել: Մեզ ոչ ոք չի կարող խանգարել այդ ճանապարհին, իսկ նորացված Սահմանադրությունը կդառնա այդ ուղին լուսավորող վառ փարոսը»,- հայտարարել է Նախագահը: Կարելի է արձանագրել, որ սա շատ լուրջ, նույնիսկ շրջադարձային փոփոխություն է Սերժ Սարգսյանի՝ հասարակության հանդեպ ունեցած մոտեցումներում: Այլևս ոչ մի գաղջ մթնոլորտ. հասարակությունն է ճիշտ, երբ խոսում է իշխանության, այդ թվում նախագահի թերացումներից, որովհետև դրանից է ծնվում ձեռքբերումը: Եվ սա ասում է երկրի ղեկավարը, ով 2013 թվականի ընտրություններից հետո ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ մեր երկրի գլխավոր խնդիրը գաղջ մթնոլորտն է. «Մեր երկրի ամենամեծ պրոբլեմը մարդկանց մեջ չի, մեր երկրի ամենամեծ պրոբլեմը կաշառակերները չեն, մեր երկրի ամենամեծ պրոբլեմները հանցագործները չեն, մեր երկրի ամենամեծ պրոբլեմը գաղջ մթնոլորտն է: Այդ գաղջ մթնոլորտը պետք է վերանա: Օգնեք, որպեսզի վերանա այս մթնոլորտը: Դա միայն իշխանությունների պատասխանատվության ոլորտում չի: Արտագաղթի համար առաջին պատասխանատուն իշխանությունն է, բայց միայն իշխանությունը չի, որովհետև Հայաստանից արտագաղթում են ոչ թե նրա համար, ինչպես հաճախ ասում եք՝ արդարության պակասի կամ աշխատատեղ չլինելու հետևանքով: Եթե մի քիչ նեղություն տաք ձեզ, տեսնեք, թե արտագաղթողներն ո՞ւր են գնում և համոզվեք, որ նրանց ճնշող մեծամասնությունը գնում է Ռուսաստան, ապա պիտի եզրակացնեք, գոնե այս պարզ տրիվիալ բանը պետք է տեսնեք, որ հայերի համար Ռուսաստանում արդարությունն ամենահասանելին չի, որ Հայաստանում հայի համար արդարությունն ավելի հասանելի է, քան Ռուսաստանում: Եթե պատճառը դա է, ապա ինչո՞ւ են գնում Ռուսաստան: Իսկ այն մարդիկ, ովքեր 16 ժամ աշխատում են, եթե Հայաստանում 16 ժամ աշխատեն, չե՞ն կարող իրենց ընտանիքները պահել: Կարող է մի փոքր քիչ ստանան, ինչին ես կասկածում եմ, բայց հնարավորություն կունենան իրենց ընտանիքները պահելու: Արտագաղթի բուն պատճառը հենց այդ գաղջ մթնոլորտն է, այն, որ մարդիկ լույս չեն տեսնում, հույս չեն տեսնում»,- 2013 թվականի մարտին լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր նախագահը՝ ավելացնելով, որ այդ գաղջ մթնոլորտի պատճառը որոշ լրատվամիջոցների գործունեությունն է, որոնք անընդհատ սևացնում են իրականությունը: Սերժ Սարգսյանը փաստում է, որ երեքուկես տարվա ընթացքում լուծել է գաղջ մթնոլորտի ու դրա սկզբնաղբյուրների հարցը: Իսկ դա ամենամեծ ձեռքբերումն է, որը Սերժ Սարգսյանը հպարտորեն ներկայացնում է անկախության 25-ամյակին: Կարինե  Սարիբեկյան

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am