ՀՀԿ-ն Գործադիր մարմնի նիստ է հրավիրել
Հանրապետական կուսակցությունն այսօր` ժամը 20.00-ին, Գործադիր մարմնի նիստ է հրավիրել: Նիստի ողջ ինտրիգը շարունակում են մնալ կադրային ու կառուցվածքային փոփոխությունները: Նախորդ նիստից հետո մինչեւ օրս նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը 6 նախարար նշանակվեց, բոլորն էլ` հանրությանն անհայտ: Այսօր հայտնի դարձավ, որ Էկոնոմիկայի ՀՅԴ-ական նախարար Արծվիկ Մինասյանին կտեղափոխեն այլ ոլորտ, հավանաբար` Բնապահպանության նախարարի պաշտոնին: Ըստ ամենայնի` նիստում կքննարկվեն կադրային փոփոխությունները, կիրակի օրը տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները, Էջմիածնի եւ Գյումրիի վերջին դեպքերը:
