Առաջընթացի են սպասում
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Լեռնային Ղարաբաղի կարգավորման առանցքային հարցերում անհամբերությամբ սպասում են առաջընթացի, հինգշաբթի հայտարարել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն: Ավելի վաղ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում տեղի է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հետ:
«Նյու Յորքում ավարտվել է Ղարաբաղի հարցով հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մասնակցությամբ: Մենք առանցքային հարցերում անհամբերությամբ սպասում ենք առաջընթացի»,- գրել է Ուորլիքը Twitter-ում:
