Նախարարն առաջին անգամ է լսում. հանդիպում նաիրիտցիների հետ
Էներգետիկայի և բնական պաշարների նորանշանակ նախարար Աշոտ Մանուկյանը կառավարության նիստից հետո հանդիպել է այնտեղ հավաքված «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներինՆաիրիտցիները նախարարին տեղեկացրել են, որ առկա է ներդրող, ով պատրաստ է գործարանի վերագործարկման համար իրականացնել 2 մլրդ դոլարի ներդրում: Սակայն նախարարը ասել է, որ առաջին անգամ է լսում այդ մասին: Նորանշանակ նախարարը խնդրել է ժամանակ տալ իրեն և խոստացել լուծել նրանց հարցը:
