Մենք անհամբերությամբ սպասում ենք. Ջեյմս Ուորլիք
ԵԱՀԿ Մինսկի համանախագահ Ջեյմս Ուորլիքը գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում, որտեղ տեղեկացրել է, որ ավարտվել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպումները։ «Նյու Յորքում ավարտվել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումները։ Մենք անհամբերությամբ առաջընթացի ենք սպասում հիմնական հարցերի վերաբերյալ»,- գրել է Ուորլիքը։
