Տեղը պինդ «պահում է»
Hayeli.am-ի տեղեկություններով՝ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը կվերանշանակվի: Վարչապետ Կարեն Կարապետյանի ձևավորած կառավարության կազմում Մկրտչյանը կզբաղեցնի իր նույն պոստը՝ կրթության և գիտության նախարարի պաշտոնը: Հիշեցնենք, որ ՀՅԴ-ի և Հանրապետական կուսակցության կազմած կոալիցիայի արդյունքում ՀՅԴ-ն ստացավ երեք նախարարության պորտֆել: Այդ երեք նախարարություններից, հավանաբար, կփոխվի միայն Էկոնոմիկայի նախարարը. ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը կլքի իր պաշտոնը:
