Հրանուշ Հակոբյանի ճակատագիրը
Hayeli.am-ի տեղեկություններով՝ նոր ձևավորվող կառավարության կազմում իր պաշտոնում «անսասան» կմնա սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Վարչապետ Կարեն Կարապետյանը Հակոբյանին կվերանշանակի իր պաշտոնում: Հիշեցնենք, որ Հակոբյանը խնամիական կապեր ունի Սամվել և Կարեն Կարապետյանների հետ: Հավանաբար, տիկինն այս հանգամանքն է «գործի դրել» և խնդրել է, որ վարչապետ Կարապետյանին միջնորդեն իրեն վերանշանակել նույն պաշտոնում:
