«Հարկատուների փողերը խնայողաբար կօգտագործենք». Վարդան Արամյանը խոստումներով սկսում է աշխատանքը
Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում խնդրեց իրեն հարց չտալ նախկինի կատարած աշխատանքի մասին. «Քանի որ խոսելու եմ պրոֆեսիոնալ դաշտում, եւ ինձ պետք է ժամանակ՝ առնվազն 10 օր, որպեսզի ամբողջությամբ իմ ոլորտը տիրապետեմ: Ես ձեզ խոստանում եմ, որ այսօր հանձնարարություն եմ տալու, որպեսզի մենք ունենանք և լրատվական աշխարհի, և հանրության հետ հաղորդակցության ձևաչափ»,- ասաց նա: Հարցին, թե 2017թ. պետական բյուջեն կենթարկվի՞ կրճատումների, նա պատասխանեց. «Բյուջեն կազմվելու է այնպես, որպեսզի մենք մեր հարկատուների փողերը խնայողաբար օգտագործենք եւ նպատակային»:
