Տեսանյութ. Վրաստանում քաղաքական գործիչները ծեծել են միմյանց ուղիղ եթերում
Վրացական «Քվեմո Քարթլի» հեռուստաալիքով հեռարձակվող հաղորդման ժամանակ քննարկման թեժ պահին ծեծկռտուք է սկսվել երկու քաղաքական գործիչների միջև, հայտնում է BBC-ն: «Արդյունաբերողներ» քաղաքական դաշինքից խորհրդարանական թեկնածու Փոլադ Խալիկովը և դեմոկրատ Վեպխիա Գուրգենիշվիլին սկսել են իրար վիրավորել, այնուհետև վերջինս գրիչ է նետել մյուս հյուրի վրա: Քաղաքական գործիչները ծեծկռտուքի են բռնվել ուղիղ եթերում, հաղորդավարները փորձել են նրանց բաժանել: Վրաստանում ընտրությունները նախատեսված են հոկտեմբերի 8-ին:
