«Այ գեներա´լ,ամոթա էլի,ախր սուրբ քաղաքա».Գուրգեն Եղիազարյան. տեսանյութ
«Ապահով Հայաստանում գեներալը ո՞նց կարող է պաշտպանության կարիք ունենալ: Ասեմ,որ Էջմիածնում և Գյումրիում ողբերգություն եղավ: Գյումրիում գաղջ մթնոլորտ է. դա նոր կրիմինալի արդյունք է:Կսպասեմ նախաքննության պատասխանին»,-այս մասին Հայելի ակումբում ասաց ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը՝ հավելելով, որ Էջմիածնում նախաքննությունը այնքան կձգվի,որ սարքեն այնպես,ինչպես կցանկանան: Պարոն Եղիազարյանը հեգնեց՝ այնպիսի տպավորություն էր, որ Էջմիածնում ծեծված թեկնածուն էր ինքն իրեն վնասվածք հասցրել: «Այ գեներա´լ,ամոթա էլի,ախր սուրբ քաղաքա, իսկ սուրբ քաղաքում անընդհատ իրար են ծեծում»,-շեշտեց Եղիազարյանը: Մանրամասները՝ տեսանյութում Լուսինե Միքաելյան
