Ոստիկանը սպառնում է բերման ենթարկել
«Մենք Սասնա ծուռ ենք», «Սասնա ծռեր», «Արայիկ», «Արա» վանկարկումներով իրենց աջակցությունն էին հայտնում և արդարություն պահանջում Արայիկ Խանդոյանի հարազատները Երևանի Արաբկիր և Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում։Դատարանն քննարկում էր «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արա Հակոբյանի և Արայիկ Խանդոյանի խափանման միջոցը ևս երկու ամսով երկարացնելու միջնորդությունը, սակայն ոստիկանության ներկայացուցիչները Արայիկ Խանդոյանի հարազատներին սպառնացել են, որ եթե չդադարեն վանկարկել, ապա նրանց բերման կենթարկեն: Ոստիկանության փոխգնդապետը հայտնել է, որ հասարակական կարգը խախտելու համար իրեն է դիմել դատարանի նախագահը՝ նշելով, որ բազմաթիվ նիստեր են ընթանում, իսկ նրանք խանգարում են։
